Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբի հետ 1․5 տարվա պայմանագիր է ստորագրել կամերունցի կիսապաշտպան Դևիդ Տահնյա Վիրիկոմը։
27-ամյա կիսապաշտպանը խաղացել է Իրանի բարձրագույն խմբի առաջնության «Ռաֆ Ահան», «Նաֆթ Թեհրան», «Փադիդե» ակումբներում։
Վիրիկոմը կենտրոնական կիսապաշտպան է, կարող է խաղալ նաև ենթահարձակվողի դիրքում։
Դևիդը ժամանակին հանդես է եկել նաև Կամերունի երիտասարդական հավաքականում։