Wednesday, 24 04 2024
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն

Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ դրույթներ է պարունակում, որոնք ենթադրում են հարկման մեխանիզմների կատարելագործում` հօգուտ գործարարների:
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «2018 թվականի հունվարի 1-ից սկսեցինք կիրառել միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող ԱԱՀ վերադարձի մեխանիզմը ոչ միայն արտահանողների, նաև ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող բոլոր անձանց համար: Առաջին անգամ է, որ կիրառում ենք այս մեխանիզմը, բայց վիճակագրությունը փաստում է, որ արդեն իսկ ունենք հայտեր: 20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն ստացել է 14 հայտ, որտեղ նշված գումարը 1.4 միլիարդ դրամ է: Այդ գումարները հիմնավոր լինելու դեպքում, ՊԵԿ-ը կատարելու է վերադարձ»,-ասաց պաշտոնյան: Նրա խոսքով` ԱԱՀ գումարների վերադարձը տնտեսավարողների մոտ կձևավորի շրջանառու միջոցներ, որոնք նրանք կարող են ուղղել իրենց տնտեսական գործունեության մեջ:

Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ ԱԱՀ վերադարձի իրավունքից կարող են օգտվել բոլոր տնտեսավարողները` էլեկտրոնային կարգով հայտ ներկայացնելով: «ՀՀ-ում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ վեց ամիսը լրանալուց հետո կուտակվում են իրենց մատակարարներին վճարած ԱԱՀ գումարները, որոնք նրանք կարող են ստանալ սահմանված կարգով: Էլեկտրոնային եղանակով ներկայացվում է հայտը, որի ձևաթուղթը կա Պետեկամուտների կոմիտեի կայքում: Պարզ ձև է, առանց ավելորդ փաստաթղթերի: Այդ դիմումի հիման վրա սահմանված կարգով, քանի որ առաջին անգամ է համակարգը կիրառվում, իրականացվում է ուսումնասիրություն, դա հաստատվելուց հետո գումարը վերադարձվում է սահմանված ժամկետներում»,-հավելեց պաշտոնյան:

Նա հիշեցրեց նաև, որ այս տարվանից արտադրական նշանակության մեքենաներն ու սարքավորումները, ինչպես նաև հումքը Հայաստան են ներմուծվում առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու: Մեկ ամսվա տվյալներով` շուրջ 3 միլիարդ դրամի ԱԱՀ գումար արդեն իսկ չի վճարվել: «Մեր նվազագույն ու համեստ գնահատականով`տարվա ընթացքում 40-45 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար չի վճարվելու»,-տեղեկացրեց Վախթանգ Միրումյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում