Thursday, 18 04 2024
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը

Թվային բանկինգի առաջատարը նոր՝ հեղափոխական ծառայություններ է խոստանում

Բոլորովին վերջերս Ինեկոբանկը գործարկեց գերժամանակակից, հասարակության պահանջներին բավարարող սարքավորումներով հագեցած և շուրջօրյա ավտոմատ սպասարկման հնարավորությամբ թվով 24-րդ՝ «Ավետիսյան» մասնաճյուղը:

Այն Արաբկիր վարչական շրջանում բանկի արդեն 4-րդ մասնաճյուղն է և գտնվում է Վաղարշյան-Ավետիսյան խաչմերուկում: Մասնաճյուղի բացման առիթն օգտագործել ու զրուցել ենք բանկի՝ զարգացման և մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանի հետ:

– Առաջատար թվային բանկ լինելուն զուգահեռ Ինեկոբանկը շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը, սա պարադոքսալ չէ՞:

– Շնորհակալություն հետաքրքիր նկատառման համար։ Իրականում մենք երբեք չենք շեշտում բազմաթիվ ուղղություններով շուկայի առաջատար լինելը, և շատ հաճախ հենց մեր հաճախորդներն ու գործընկերներն են դա անում մեր փոխարեն, ինչն, իսկապես, հաճելի ու պարտավորեցնող է:

Ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա մեր ցանկացած որոշման հիմքում ընկած են նախ և առաջ հաճախորդի պահանջմունքները: Պետք է հաշվի առնել այն, որ Ինեկոբանկի թվային բանկինգի ավելի քան 100.000 ու օրեցօր ավելացող հաճախորդներից բացի, շուրջ երեք անգամ ավելի այլ հաճախորդներ ունենք, որոնց մի մասը դեռ նախընտրում է սպասարկվել ոչ թվային հարթակներում: Մասնաճյուղերի ցանցի ընդլայնումն ու սեգմենտավորումը միտված են բարելավելու հենց այս հաճախորդների սպասարկման որակը: Մենք միաժամանակ նպատակադրել ենք մի կողմից շարունակել ընդլայնել սեգմենտավորված մասնաճյուղային ցանցը ու բարելավել սպասարկման որակը, իսկ մյուս կողմից՝ դրան զուգահեռ շարունակաբար զարգացնել թվային հարթակներով մեր ծառայությունների հասանելիությունը: Այսպիսով, «Ավետիսյան» մասնաճյուղի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված մասնաճյուղային ցանցի բարեփոխումների ծրագրի հերթական քայլն է:

– Անցած տարվա ընթացքում թվային բանկինգի ոլորտում նորությունները շատ էին: Դրանցից հատկապես ո՞րը կառանձնացնեք։

– Ճիշտ եք նկատել, 2017-ը բավականին հագեցած տարի էր` լի բազմաթիվ հավակնոտ նախաձեռնություններով։

Եթե հարցին մոտենանք մեզ համար ամենակարևոր՝ հաճախորդակենտրոնության տեսանկյունից, ապա ամենամեծ ձեռքբերումը վարկերի տրամադրման գործընթացի արմատական բարեփոխումն էր ու օնլայն վարկերի մեկնարկը:

Այս ծառայության շնորհիվ հաճախորդը բանկի մասնաճյուղ այցելելու, տարատեսակ հիմնավորումներ ու փաստաթղթեր ներկայացնելու, երաշխավորություններ ձեռք բերելու փոխարեն «InecoOnline» կամ «InecoMobile» համակարգերի միջոցով ցանկացած վայրից 24/7 ռեժիմով կարող է տեսնել իր վարկի առաջարկը, նույն վայրկյանին ստանալ և օգտագործել այն: Կշեշտեմ, որ մեր առաջարկած լուծումն իր պարզությամբ, արագությամբ և հասանելիությամբ չունի նախադեպը տարածաշրջանում: Իսկ որպես հաջողության ցուցանիշ՝ կարող եմ ասել, որ շատ կարճ ժամանակում տվյալ վարկերի պորտֆելը գերազանցեց 1.5 միլիարդ դրամի շեմը։

– Բանկերի կողմից թվային ուղիներով գործարքների վիճակագրությունը սովորաբար չի հրապարակվում, բայց քանի որ խոսք գնաց ցուցանիշների մասին, այդուամենայնիվ, կարո՞ղ եք թվարկել գոնե որոշ ցուցանիշներ:

– Իհարկե, թվային ուղիներով գործարքների վիճակագրությունը սովորաբար չի հրապարակվում, սակայն կփորձեմ թվարկել որոշ ցուցանիշներ, որոնք մենք կարևորում ենք՝ գնահատելու համար թվային փոխակերպման արդյունավետությունը։

Հեռահար ուղիներով գործարքների կշիռը սպառողական վարկերի դեպքում արդեն իսկ գերազանցում է 30%-ը, իսկ ավանդների ներգրավման պարագայում՝ 41%-ը: Միայն 2017 թվականի ընթացքում մենք կրկնապատկել ենք օնլայն համակարգեր ակտիվ օգտագոծող հաճախորդների, ինչպես նաև եռապատկել թվային ուղիներով իրականացվող գործարքների քանակը: Այս ամենը թույլ տվեց մեզ զարգացնել բիզնեսը՝ միաժամանակ կրճատելով գործառնական ծախսերը, վերահսկելով ռիսկերը, հաճախորդներին առաջարկելով առավելագույնս թիրախավորած պարզ և արագ տրամադրվող բանկային պրոդուկտներ:

Այս փաստերը բավականին ոգևորիչ են: Եթե համեմատություն անցկացնենք մեր տարածաշրջանային հիմնական մրցակիցների հետ, ապա, օրինակ, ռուսաստանյան Տինկոֆֆ բանկի օնլայն օգտատերերի քանակը կազմում է Ռուսաստանի ակտիվ բնակչության մոտ 3%-ը, վրացական TBC բանկի դեպքում՝ 5%-ը: Ինեկոբանկի դեպքում այդ ցուցանիշը մոտենում է 8%-ին, և մենք պլանավորում ենք կրկնապատկել այն 2018 թվականի ընթացքում:

– Իսկ ի՞նչ ակնկալել Ինեկոբանկից տեսանելի ապագայում:

Մենք համոզված ենք, որ թվային փոխակերպման կենտրոնում հաճախորդն է, և առաջ ենք շարժվում հենց այդ մոտեցմամբ: Խոսքը գնում է մեր հաճախորդներին թվային ուղիներով մատուցվող ծառայությունների հնարավորինս մեծ տեսականուտրամադրման մասին: Ընդ որում, ներկայացվող հարթակն իր մեջ կներառի բանկի ֆունկցիոնալ բոլոր ուղղությունները՝ տվյալների հավաքագրումից ու վերլուծությունից մինչև հաճախորդի կենսափորձի ուսումնասիրություն, առավելագույնս թիրախավորված պրոդուկտների մշակում ու տրամադրում:

Ավարտին կհասցնենք իր տեսակով բոլորովին նոր ծառայություն, որը հնարավորություն կտա հաճախորդներին կատարել իրենց առօրյա վճարումները՝ օգտագործելով միայն ձեռքի տակ եղած սմարթֆոնը: Սա հայաստանյան շուկայում հեղափոխական լուծում է այն իմաստով, որ մեր հաճախորդների ֆինանսական բոլոր գործիքները վերջապես մեկտեղվելու են՝ հնարավորություն ստանալով գումար ստանալ-փոխանցել, ներդնել ավանդներ և ստանալ վարկեր ու վերջապես՝ կատարել վճարումներ։ Այս բացառիկ և նորարար լուծումը գերազանցում է պլաստիկ քարտերով իրականացվող վճարումներին իր արագությամբ, պարզությամբ ու անվտանգությամբ, ինչպես նաև շատ հարմար է անձնական ֆինանսների ճիշտ պլանավորման և կառավարման տեսանկյունից։ Նպատակ ունենալով բանկային ծառայությունների մատուցումը դարձնել տարբերվող և հարմարավետ հաճախորդների համար, մենք շարունակելու ենք ապագայում ևս հանդես գալ նորարար և բացառիկ նախաձեռնություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում