Փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:
Վնասվել է նաև շենքի բակում կայանած թվով 10-ը ավոտմեքենա, ինչպես նաև հարակից շենքի մեկ պատուհան: Բնակարանը որտեղ տեղի է ունեցել պայթյունը վերանորոգման ընթացքի մեջ է եղել, սակայն այն հիմնովին ավիրվել է: Փրկարարները տարհանել են 14 քաղաացու, բարեբախտաբար առանց վիրավորների և զոհերի: Բնակիչների խոսքով պայթյունի պատճառը գազի արատհոսքն է եղել, սակայն պաշտոնական պատասխան դեռևս չկա: