Իլոն Մասքի հիմնադրած The Boring Company ընկերությանը թույլ են տվել նախապատրաստական և հողային աշխատանքներ իրականացնել Վաշինգտոնի տակ՝ Hyperloop թունելների ընդհատակյա ցանցի ստեղծման համար: Ինչպես գրում է The Washington Post-ը՝ նախնական թույլտվությունը ստացվել է քաղաքի տրանսպորտային վարչության կողմից:
Ձեռնարկությունում չեն բացառել, որ ամերիկյան մայրաքաղաքի տակ կարող է Hyperloop ծրագրի գերարագ գնացքների կայարան հայտնվել, որի նախաձեռնողը 2012 թվականին եղել է Իլոն Մասկը:
Նշվում է, որ SpaceX-ի հիմնադիրը նախատեսում է «վակուումային գնացքներով» կապել Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բալտիմորը և Վաշինգտոնը: Ավելի վաղ, ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները նախագծին «լուռ հավանություն» էր տվել: