Samsung Electronics Co Ltd էլեկտրոնիկայի հարավ-կորեական արտադրողը մտադիր է կրճատել OLED էկրանների արտադրությունը՝ ի պատասխան Apple-ի որոշման՝ ցածր պահանջարկի պատճառով կրճատել iPhone X սմարթֆոնների արտադրությունը:
Այս կապակցությամբ Samsung Display-ը ավելի քան երկու անգամով կրճատել է օրգանական լուսադիոդների հիմքով էկրանների (OLED) արտադրությունը: Այժմ ընկերությունը մտադիր է Չհունչհոն-Նամդո նահանգի իրենց ձեռնարկությունում, առաջին եռամսյակի համար, արտադրել ոչ ավել քան 20 միլիոն iPhone սմարթֆոնի համար նախատեսված էկրան: Ի սկզբանե նախատեսվում էր արտադրել 45-50 միլիոն էկրան:
Ըստ տեղեկությունների, արտադրողը դեռ չի կողմնորոշվել ապրիլ-հունիս ամիսների համար էկրանների արտադրության ծավալների հարցում, սակայն չի բացառում, որ թիվը կրկին կրճատվելու է: