Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2017թ. իրենց գործունեությունը, նշեց, որ իրենց մուտքերը կազմել են ավելի քան 685մլն դրամ, որը 2016թ համեմատ աճել է 4.7 անգամ։
Հարց հնչեց նաեւ «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրի մասին: Հիշեցնենք, այն վաճառելու մի քանի անհաջող փորձեր նախկինում եղան: Հայտարարվեց, որ համալիրը պետության վրա շատ թանկ է նստում: Արման Սահակյանն ասաց`համալիրն այժմ իր գործառույթներն է իրականացնում: Այս պահին առաջարկություններ չկան: «Լավ ուզող չկա»,- Արման Սահակյանի նախկին հայտարարություններից մեկը մեջբերեց լրագրողը: