Թուրքիայի զինված ուժերը մտադիր են մոտ օրերս շրջապատել սիրիական Աֆրինը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը՝ Անկարայում ելույթի ժամանակ:
«Մեր կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը շատ կարևոր են անվտանգության տեսանկյունից: Ժամանակ է պահանջվում գետնի վրա նախապատրաստական աշխատանքների համար: Մոտ օրերս Աֆրինի կենտրոնը կշրջապատվի մեր կողմից»,- ասել է Էրդողանը: