Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Յուրա Մովսիսյանը չի հեռանում «Ռեալ Սոլթ Լեյքից». Հայ հարձակվողը հայտնվել է փակուղո՞ւմ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը տևական ժամանակ խաղից դուրս վիճակում է: Արդեն մեկ տարի է՝ խոսակցություններ են շրջանառվում հայ հարձակվողի՝ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» լքելու մասին, սակայն Մովսիսյանի տրանսֆերն այդպես էլ տեղի չի ունենում: Մոտ մեկ ամիս առաջ տեղեկություն եղավ, որ Մովսիսյանն այլևս չի մարզվում «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ: Ավելին, ակումբի կայքի առկա հրապարակման համաձայն, Մովսիսյանը ամենևին երջանիկ չէ թիմում և պատրաստ է հեռանալ: Ավելի վաղ Մովսիսյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում նստել «Սոլթ Լեյքի» պահեստայինների նստարանին, և աշխատանքներ են տարվում այլ թիմ տեղափոխվելու համար:

Մովսիսյանի շուրջ ծագած խնդրին անդրադարձել էր նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Մայք Պետկեն: «Մովսիսյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, բայց ինչ-ինչ պատճառներով նրա խաղը չի ստացվում մեր թիմում: Մենք փորձում ենք գտնել լուծում, որը լավագույնը կլինի ինչպես Յուրայի, այնպես էլ ակումբի համար: Այո, Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են այլ թիմեր, բայց պետք է կայացվի այնպիսի որոշում, որից ոչ ոք չտուժի: «Ռեալ Սոլթ Լեյքը» պատրաստ է բանակցել Մովսիսյանի տրանսֆերի վերաբերյալ»,- ասել էր Պետկեն:

Նշենք, որ Մովսիսյանը 30 տարեկան է, և նրա երկար ժամանակ չխաղալը կարող է ծանր հետևանք ունենալ կարիերայի համար: Վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Մովսիսյանի ծառայությունով հետաքրքրված է Ղազախստանի «Ակտոբեն»: Վերջերս այս թիմի հետ պայմանագիր էր կնքել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Ղազախստանում հույս ունեին, որ Պիզելի-Մովսիսյան խաղային զույգը կմեծացնի հետաքրքրությունն առաջնության և մասնավորապես «Ակտոբեի» նկատմամբ: Խոսվում էր նաև, որ Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ղազախական ակումբներ: Մովսիսյանն ու Պիզելին կարծես թե խաղընկերներ չդարձան:

Օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց նաև, որ Յուրա Մովսիսյանը կարող է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ կիսապաշտպանի՝ Արաս Օզբիլիսի խաղընկերը: Հիշեցնենք, որ վերջերս Օզբիլիսը վարձակալության հիմունքներով համալրել է Մոլդովայի բազմակի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» շարքերը: Նշվում էր, որ «Շերիֆի» ղեկավարները շատ են ցանկանում Օզբիլիսի կողքին տեսնել Մովսիսյանին: Ու մինչ երկրպագուները քննարկում էին, թե հայ ֆուտբոլիստի համար որ ակումբ տեղափոխվելն է ավելի նպատակահարմար, Մովսիսյանի՝ «Սոլթ Լեյք Սիթին» լքելու հնարավոր տեղեկություններն ու խոսակցությունները կարծես թե սառան:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև մի շարք ամերիկյան և եվրոպական թիմեր: Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը մոտ էր վարձավճարով չեխական «Սլավիա» տեղափոխվելուն: Մովսիսյանի տրանսֆերը ցանկանում էին ձեռք բերել նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմեր, մասնավորապես՝ «Լոկոմոտիվն» ու «Ռուբինը»:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքից» չի կարողանում հեռանալ ֆինանսական խնդիրների պատճառով: Մասնավորապես, ամերիկյան ակումբը բավական մեծ գումար է պահանջում թե՛ Մովսիսյանի տրանսֆերի և թե՛ վարձակալության համար: Հիշենք, որ Մովսիսյանի տրանսֆերի համար «Ռեալ Սոլթ Լեյքը» Մոսկվայի «Սպարտակին» վճարել էր 3 միլիոն եվրո: Սա «Ռեալ Սոլթ Լեյքի» պես թիմի համար մեծ շռայլություն էր: Տեղափոխվելով «Ռեալ Սոլթ Լեյք»՝ Մովսիսյանը դարձել էր այս թիմի ամենաթանկ ֆուտբոլիստը:

Հայ հարձակվողն այս պահին ևս ամերիկյան թիմի ամենաթանկ ֆուտբոլիստն է: Ոչ պաշտոնական տեղեկության համաձայն՝ «Ռեալ Սոլթ Լեյքը» Մովսիսյանի տրանսֆերի համար պահանջում է 2 միլիոն եվրո: Նշենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային միջին արժեքը կազմում է մոտ 600 հազար եվրո: Բնական է, որ ամերիկյան թիմն ամեն ինչ կանի, որ հարձակվողին հրաժեշտ տա գոնե մինիմալ ֆինանսական կորստով: Այսօր Մովսիսյանը չի մարզվում, և «Ռեալ Սոլթ Լեյքի» մարզաշապիկը կրելու հեռանկար կարծես թե չկա: Շարունակելով մնալ խաղից դուրս վիճակում՝ Մովսիսյանը վերջնականապես կարող է հայտնվել փակուղային իրավիճակում: Կարծում ենք՝ պարզ է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ թիմերի կողմից Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի կնվազի: Բնականաբար, կնվազի նաև Մովսիսյանի տրանսֆերային արժեքը:

2016 թվականին Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ: Անցյալ տարի հայ հարձակվողը ամերիկյան ակումբի կազմում մասնակցելով 28 հանդիպման՝ դարձել էր 7 գոլի հեղինակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում