ԱՄՆ ռազմածովային ուժերն ընդլայնում են ներկայությունը Սև ծովում՝ ի պատասխան ռուսական ուժերի մեծացման։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության աղբյուրին։
Հեռուստաալիքի զրուցակիցը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը Սև ծով է ուղարկել 2 ականակիր նավ։ Դրանցից առաջինը՝ USS Ross-ը, Սև ծովի ջրատարածք է մտել փետրվարի 17-ին, իսկ երկրորդը՝ USS Carney-ն, փետրվարի 18-ին։ Հատկանշական է, որ USS Ross-ը հանդիսանում է ականակիրներից մեկը, որոնցից 2017 թվականի ապրիլի 7-ին Tomohawk թևավոր հրթիռներով ԱՄՆ-ը հարված էր հասցրել սիրիական Շայրաթ աերոդրոմին։
Վերջին անգամ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավերը միաժամանակ Սև ծովի ջրերում էին գտնվել անցած հուլիսին՝ ամերիկա-ուկրաինական Sea Breeze զորավարժությունների ժամանակ։