Նյու Յորքի ոստիկանության աշխատակիցները հանդիսանում են ԱՄՆ-ում ամենագերը, ինչի պատճառով էլ խաթարում են ինչպես իրենց գործընկերների, այլև ողջ ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
«Մենք ամենագերն ենք երկրում, քանի որ մեզնից չեն պահանջում կազմվածք պահպանել»,-խոստովանել են Նյու Յորքի ոստիկանական դեպարտամենտի ծառայողները։
Որոշ իրավապահներ սարսափած են այն բանից, որ իրենց գործընկերները չեն կարողանում արտակարգ կամ ֆիզիկապես բարդ իրավիճակներում իրենց աջակցություն ցուցաբերել։
Ինչպես նշվում է, ողջ երկրի ոստիկանական բաժանմունքները գործածում են տարբեր խթաններ, այդ թվում հավելավճարներ կամ հավելյալ ազատ օրեր, որպեսզի աշխատակիցները քաշ չհավաքեն։