«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ նորանշանակ Ռաֆայել Հովհաննիսյանի մուտքը աշխատակիցների կողմից միանշանակ չի ընդունվել: Եվ այդ պատճառով ՔԿՎ-ում աշխատակիցները բաժանվել են երկու մասի:
Մասնավորապես ՔԿՎ նոր պետի հետ չեն ցանկանում աշխատել նախկին պետ Արթուր Օսիկյանի կադրերը: Հիմա նրանք սպասում են, թե Արթուր Օսիկյանն ի՞նչ նոր պաշտոն է ստանձնելու, որպեսզի իրենք էլ դիմում գրեն և հեռանան՝ աշխատանքի տեղավորվելով նախկին ղեկավարի մոտ:
Հատկանշական է փաստը, որ Օսիկյանի օրոք Ռ. Հովհաննիսյանը ՔԿՎ պետի տեղակալ էր, և այն ժամանակ էլ իր ու Օսիկյանի հարաբերությունները լարված էին. ծառայությունը, ըստ էության, երկու թիմի էր բաժանվել՝ մի մասը ենթարկվում էր այս համակարգում հնաբնակ Հովհաննիսյանին` մերժելով Օսիկյանին, մի մասն էլ, այնուամենայնիվ, նախընտրում էր պետի ենթակայության տակ աշխատելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: