Wednesday, 24 04 2024
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն

Պատերազմողները կարող են վայելել հաղթանակի բերկրանքը, որն անհամեմատելի է խաղաղ ստրկության հետ

Հարցազրույց Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ։

– 30 տարի առաջ սկսվեց Արցախի ազատագրման պայքարը: Դուք առաջիններից մեկն էիք, որ ստորագրահավաք էիք կազմակերպում հօգուտ ԼՂԻՄ-ի ինքնորոշման իրավունքի իրացման: Կարո՞ղ ենք ասել, որ Արցախը հասել է նրան, ինչին ձգտում էր այն ժամանակ, թե՞ շարունակվող պատերազմը թույլ չի տալիս պայքարը ավարտված համարել:

– Այսօր ունենք Արցախի Հանրապետություն, որը թեև միջազգայնորեն ճանաչված չէ, սակայն մնացած բոլոր առումներով կայացած պետություն է՝ իր պետական հաստատություններով և դինամիկ զարգացող տնտեսությամբ: Երբեք չի կարելի բավարարված լինել եղածով, որովհետև նման զգացողությունը հակասում է զարգացման տրամաբանությանը: Ինչ վերաբերում է շարունակվող պատերազմին, ես միշտ ասել եմ, որ պատերազմները երբեք չեն ավարտվում, դրանք ուղեկցում են մարդկային քաղաքակրթությանը իր ողջ պատմության ընթացքում: Նայենք մեր շուրջը և չենք տեսնի գեթ մի պետություն, որն այսօր պատերազմի մեջ չի: Որպես ազգ աշխարհի քարտեզի վրա մեր տեղը պահելու համար, միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, որովհետև կյանքը ցույց տվեց, որ միայն պատերազմողները կարող են վայելել հաղթանակի բերկրանքը, որը անհամեմատելի է խաղաղ ստրկության հետ:

– Ադրբեջանի նախագահը իր առաջադրման նպատակով կազմակերպված «Յենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հերթական անգամ հանդես եկավ ռազմաշունչ հայտարարություններով՝ խոսելով Արցախը, ու անգամ Երևանը գրավելու պատրաստակամության մասին: Կարո՞ղ ենք ասել, որ մենք հեռանում ենք խնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունից և ավելի ենք մոտենում ռազմական հանգուցալուծման տարբերակին:

– Չէի ասի, թե մենք հեռանում ենք Արցախի հակամարտության կարգավորումից, խաղաղության հաստատումից, որովհետև բանակցությունների այլընտրանք՝ պատերազմը, ինչպես տեսանք ապրիլյան իրադարձությունների ժամանակ, անհաջող էր նրանց համար: Թեև իրենք քարոզչության շրջանակներում ասում են, որ հաղթել են այդ պատերազմում, բայց իրականում հասկանում են, որ հաջողություն չունեցան, հասկանում են, որ եթե չդադարեցնեին այն, հայկական կողմը հակագրոհ էր նախաձեռնելու և գուցե պատերազմն ավարտվեր իրենց համար տարածքային կորուստներով: Կարծում եմ, որ Ադրբեջանը կսկսի պատերազմ, երբ ալիևյան կլանը իշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնի, և պատերազմով իրենք կփորձեն շեղել ժողովրդի ուշադրությունը, որպեսզի մարդիկ համախմբվեն արտաքին թշնամու դեմ՝ մոռանալով իշխանության փոփոխության մասին: Բայց ադրբեջանական կողմի վրա պատերազմը նման ազդեցություն չի կարող ունենալ, իրենք խուճապի մեջ են հայտնվում, իսկ Հայաստանում հակառակն է՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, չնայած բոլոր տարաձայնություններին, մենք համախմբվեցինք:

– Համենայնդեպս, 1994թ. հետո մենք նույնիսկ փոքր չափով չենք մոտեցել խաղաղությանը, չնայած անընդհատ խոսվում է առաջընթացի մասին:

– Կարելի է պատկերացնել, որ Ալիևը միջազգային ճնշումների տակ համաձայնի փոխել իր դիրքորոշումը, բայց դրա համար հարկավոր է կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ, հակառակ դեպքում՝ փոխզիջումներ չեն կարող լինել: Բայց ես չեմ կարծում, որ Ալիևը պատրաստ է նման քայլերի դիմել, որովհետև իր երկրի ներսում ինքն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ չի կարող արդարացնել դիրքորոշման փոփոխությունը: Բանակցություններում կարևոր է, որ քեզ դնես մյուս կողմի տեղը, փորձես իրավիճակը հակառակորդի աչքերով նայել, ինչպես շախմատում: Սա տեսնում են նաև միջնորդները: Սա է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերի միջև վստահություն ամրագրելու քայլեր է անում: Բայց Ալիևն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուզում է, որ Արցախը գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, և քանի դեռ չփոխվի այս մտածելակերպը, առաջընթաց չի գրանցվի:

– Ինչո՞ւ եք կարծում, կգա մի օր, երբ Ադրբեջանը կընդունի Արցախի անկախությունը. չէ՞ որ անկախության 27 տարիների ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չհամակերպվեց Արցախի անկախ կարգավիճակի հետ:

– Ադրբեջանը չի համակերպվում Արցախի անկախ կարգավիճակի հետ, որովհետև համոզված է, որ տնտեսությամբ հզոր է, ռազմական մեծ հնարավորություն ունի ու խաղաղ կարգավորմանը, իրենց տեսանկյունից, կա այլընտրանք՝ ռազմական ճանապարհը: Բայց իրենց միայն թվում է, որ ունեն ռազմական այլընտրանք, իրենց միայն թվում է, որ մեկ օրում կարող են գրավել Արցախը: Նրանք 27 տարի է ապրում են այդ միֆով, կարող են մի այդքան էլ ապրել: Նրանց քարոզչությունը հիմնված է այն թեզի վրա, որ իրենք ճիշտ են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, որովհետև ունեն տնտեսական առավելություններ, որոնք հիմնված են նավթային ռեսուրսի վրա և մտածում են, որ կհասնեն իրենց նպատակին: Եթե աշխարհում ամեն ինչ որոշվեր նավթի քանակով, ապա նավթային երկրները կտիրեին աշխարհը, մինչդեռ աշխարհի ուժեղներն են տիրում նավթային երկրներին: Երբ մի օր հասկանան այս պարզ ճշմարտությունը, գուցե նաև համակերպվեն իրերի ներկա դրության հետ:

– Այս տարիների ընթացքում մենք շատ ենք համեմատել Արցախի խնդիրը նմանատիպ այլ խնդիրների հետ, հույս ունենալով, որ միջազգային հանրությունը Արցախի խնդրի կարգավորման հարցում կօգտագործի այլ հաջողված ինքնորոշման օրինակները: Ուրեմն ինչո՞ւ դա տեղի չի ունենում:

– Թվում է, որ կա միջազգային օրենք, միջազգային մեխանիզմ, որով ճանաչվում են նոր պետությունները, բայց այդպես չէ: 2008թ.-ին Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին` խնդրելով, որ միջազգային դատարանը կարծիք հայտնի` արդյոք կարո՞ղ է Կոսովոյի ժողովուրդն առանց հանրաքվեի անցկացման միակողմանի հայտարարել, որ իրեն անկախ պետություն է հռչակում: Այդ ժամանակ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովն ասաց, որ կարող է։ Բայց նաև ամեն ինչ արվեց, որ Կոսովոն չդիտարկվի որպես նախադեպ: Մինչև միջազգային դատարան դիմելը Կոսովոն ճանաչվել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, և տարօրինակ կլիներ, որ միջազգային դատարանը եզրակացներ, որ Կոսովոյի ժողովուրդը անկախություն հռչակելու իրավունք չունի: Կոսովոյի մասին միջազգային դատարանի հիմնավորումը կարդալիս կարելի է համոզվել, որ Արցախն ավելի մոտ է կանգնած անկախության հռչակումը ընդունելու նրանց տված չափանիշներին: Որովհետև Արցախը ոչ միայն անկախության հանրաքվե է անցկացրել, այլ ունի կայացած պետական ինստիտուտներ: Պարզ է, որ անկախության ճանաչման միջազգային ընդհանուր մեխանիզմ չկա, կա քաղաքական կամք, կան մեծ խաղացողների շահեր: Միջազգային դատարանի հիմնավորման մեջ ասվում է, որ Սերբիան մարդու իրավունքների զանգվածային խախտումներ է իրականացրել, և Կոսովոն ունի անկախանալու իրավունք: Իսկ Արցախի խնդիրը Կոսովոյից շուտ է առաջացել, բայց միջազգային հանրության դիրքորոշումն այլ է: Լինի Քուրդիստանը, Կատալոնիան կամ մեկ այլ տարածաշրջան, որը ցանկանում է անկախանալ, ուզում է, որ իր անկախությունը ճանաչվի, ապա պետք է «հովանավոր» ունենա: Նախորդ տարվա ամռանը Հայաստանում մեծ ոգևորություն կար, ասում էին, որ Կատալոնիան և Քուրդիստանը անկախություն կհռչակեն և կստանան միջազգային ճանաչում, դա ազդեցություն կունենա Արցախի վրա: Բայց մենք պետք է ռեալ մոտենանք այս հարցին: Իհարկե, լավ կլիներ, որ նրանց անկախությունը ճանաչվեր, բայց դա, ինչպես անգլերենում են ասում՝ wishfull thinking հարթության մեջ է, այսինքն՝ ցանկալին ընդունում ես որպես իրականություն: Հիմա փաստ է չէ, որ Արցախն ավելի կայուն պետություն է, քան այդ թվարկված միավորները, որտեղ, կարծես, մոռացել են և անկախության հանրաքվեների և դրանց արդյունքների մասին:

– Երբ հարց են տալիս, թե ինչո՞ւ գերտերությունները չեն ճանաչում Արրցախի անկախությունը, պատասխան հարց է հնչում՝ իսկ ինչո՞ւ չի ճանաչում Հայաստանը:

– Կա երկու պատճառ, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը: Առաջինն այն է, որ դրանից հետո, չեմ կարծում, որ կսկսվի ճանաչման լայնածավալ փուլ, և մի շարք պետություններ անմիջապես կճանաչեն Արցախի անկախությունը: Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը դուրս կմնա բանակցային գործընթացից, իսկ դա կմեծացնի լայնածավալ պատերազմի հավանականությունը: Պատերազմը ոչ միայն գերտերությունների շահերից չի բխում, այլև՝ մեր: Ո՞րն է մեզ համար ավելի կարևոր, որ Արցախը կայացած պետությո՞ւն է, թե՞ որ մյուս պետությունները ճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Կարծում եմ, որ, իհարկե, շատ լավ կլիներ, եթե Արցախի Հանրապետության անկախությունը միջազգայնորեն ճանաչվեր, բայց ավելի կարևոր է, որ Արցախն ավելի հզորանա: Այդ պարագայում մնացածը կդառնա ժամանակի հարց, և անգամ կգա մի պահ, երբ Ադրբեջանին դժվար կլինի չընդունել Արցախի անկախությունը: Կատալոնիան հազար կապերով կապված է Մադրիդի հետ, Քուրդիստանը՝ Իրաքի: Իսկ Արցախը Բաքվի հետ որևէ կապերով շղթայված չէ, 27տարի է` անկախ է: Արցախն առաջին հերթին անկախ է Ադրբեջանից:

– Ռուսական փորձագիտական շրջանակները հակամարտության կարգավորման նոր թեզ են առաջ քաշում՝ ելնելով այն տեսակետից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդունելի չեն կողմերից առնվազն մեկի համար: Նրանք ասում են, որ եթե Արցախն ու Ադրբեջանը դառնան Եվրասիական տնտեսական միության մաս, ինչպես ժամանակին ԽՍՀՄ պարագայում էր, ապա մեկ ընտանիքում, մեկ միությունում տարածքային վեճեր այլևս չեն լինի: Սրանում կա՞ ողջամտության հատիկ։

– Համոզված եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, ովքեր ուզում են տեսնել «ԽՍՀՄ 2»-ը, վերականգնեն ռուսական կայսրությունը, բայց նույն գետը երկու անգամ չեն մտնում: Մենք եղել ենք ԽՍՀՄ-ում, գիտենք, թե դա ինչ էր, Արցախը կորցնում էր հայությանը, մենք տեսել ենք Նախիջևանի օրինակը, ու այս ամենից հետո նորից մտնել նույն հարաբերությունների մեջ, մտածել, որ այլ կերպ կլինի… Դա հնարավոր չէ: Բացի դրանից` չեմ կարծում, թե Ադրբեջանն ուզում է դառնալ ԵԱՏՄ անդամ։ Եթե նրանք ցանկանային, վաղուց կմտնեին ԵԱՏՄ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում