Տեղեկությունն այն մասին, որ Աֆրինում PYD-ի և YPG-ի անդամները դիրքերը հանձնում են կառավարական զորքերին, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։
Նրա խոսքով՝ սիրիական զորքերը չեն մտնի Աֆրին։ «Այդ տեղեկությունը չի հաստատվել սիրիական կողմից»,-ասել է փոխվարչապետը։
Երեկ հաղորդվել էր, որ Սիրիայի ժողովրդական ուժերի մարտիկները կտեղակայվեն Աֆրինում՝ թուրքական զորքերին հակազդելու համար։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե կառավարական ուժերն Աֆրին են գալիս «ահաբեկիչնրին պաշտպանելու համար», ապա Թուրքիան չի դադարեցնի «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն անցկացվում է հունվարի 20-ից։