«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում և որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որևէ կարիքի համար: Նա նաև հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա մեծ հարձակում է սկսվել, նրան ծաղրում են և ինքնափիարի համար քննադատում:
Ինչպե՞ս են զինվորները լվանում իրենց համազգեստը, բանակում լվացքի մեքենաներ կա՞ն և ինչպե՞ս է ՊՆ-ն վերաբերվում երիտասարդի առաջարկին: ՀԺ-ի հարցերին պատասխանել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: