Tuesday, 16 04 2024
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս շաբաթ Արմեն Սարգսյանը կառաջադրվի որպես ՀՀԿ նախագահի թեկնածու

Նախորդ շաբաթ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընդունեց ՀՀԿ-ից կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը: Նա երկու ոլորտ առանձնացրեց՝ կրթությունը և քաղաքացիական հասարակության կայացումը: Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ կարող ենք ընթանալ առաջ և զարգանալ, միայն եթե կարողանանք իսկապես ամրացնել քաղաքացիական հասարակությունը և նորից քաջալերել ու ամրապնդել քաղաքացու ոգին:

Թեև առաջարկն ընդունել է, բայց Արմեն Սարգսյանը դեռ ՀՀԿ թեկնածու չէ. Հանրապետության նախագահի թեկնածու կհամարվի այն պահից, երբ կուսակցությունը կառաջադրի նրա թեկնածությունը:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀԿ-ն կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը, և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ԱԺ-ն մարտի առաջին տասնօրյակում կքննարկի և կիրականացի Հանրապետության նախագահի ընտրությունը:

Արդյո՞ք ակնկալիքները կարդարանան, արդյո՞ք ՀՀԿ թեկնածուի շուրջ կլինի Սերժ Սարգսյանի ակնարկած ընդարձակ համաձայնությունը, արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը տվել է իր համաձայնությունը, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշման մասին ավելի ճիշտ կլինի, որ խոսի դաշինքը։ «Մենք կարծում ենք՝ կա հնարավորություն, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ընտրվի ՀՀ չորրորդ նախագահ ԱԺ պատգամավորների ձայների բավականին լուրջ ցուցանիշով: Ինչպե՞ս կլինի, կապրենք կտեսնենք: Բայց այդ հնարավորությունը կա, ավելին՝ պարոն Սարգսյանի հանդիպումները թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական և մտավորական շրջանակների հետ, թե՛ Արցախի Հանրապետությունում, թե՛ սփյուռքահայ գաղթօջախներում, ընդհանուր առմամբ, դրական սպասելիք ունեն, և կարծում եմ՝ այդ դրական սպասելիքների ակնկալիքով, մենք՝ Աժ պատգամավորներս, պետք է ընտրենք ՀՀ չորրորդ նախագահ»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

Արմեն Սարգսյանի խոստացած ներդրումները որքանո՞վ իրականություն կդառնան, արդյո՞ք իշխանությունը խաղի նոր կանոններ կթելադրի, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Արմեն Սարգսյանը հնարավորություն կունենա իր գնահատականները հնչեցնել հարցուպատասխանի ձևաչափում և այն ժամանակ բոլոր հարցերին կփորձի պատասխանել:

«Մենք գտնում ենք, որ Արմեն Սարգսյանը լավագույնս կարող է իրակացնել այդ լիազորությունները, որը տրվում է ՀՀ նախագահին բարեփոխված Սահմանադրությամբ պառլամենտական համակարգում»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանի դեպքում հուսախաբ եղավ հանրությունը, արդյո՞ք նույնը չի սպասվում Արմեն Սարգսյանի դեպքում, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հասարակությունը հուսախաբ չի եղել Կարեն Կարապետյանի դեպքում, դա իրականությանը չի համապատասխանում, հուսախաբությունը զգայական գնահատական է, իսկ քաղաքականությունը զգայական գնահատականներ չի հանդուրժում, հետևաբար, քաղաքականության լավագույն ցուցանիշը արդյունավետ կառավարումն է, որը երևում է պառլամենտական ընտրությունների միջոցով: Ամիսներ առաջ տեղի են ունեցել պառլամենտական ընտրություններ, և ՀՀԿ-ն ծանրակշիռ ձայներ է ունեցել: Երկրորդ՝ նույնիսկ ընտրական տարվա ընթացքում կարողացել է արձանագրել լուրջ դրական հաջողություններ թե՛ արտաքին քաղաքականության մեջ (նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ համաձայնագիրը) և թե՛ ՀՀ տնտեսության մեջ (լավագույն ցուցանշները ԱՊՀ տարածաշրջանում)»,- ասաց նա:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արմեն Սարգսյանի առաջադրման հետ կապված դեռ որոշում չկա, սակայն հավելեց, որ ամեն ինչ տեղի կունենա կուսակցության կանոնադրության համաձայն, առաջիկա նիստին այն հավանաբար տեղի կունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում