Apple-ի նոր՝ վիթխարի գրասենյակի ապակե պատերն ու դռները վտանգավոր խոչընդոտ են դարձել անուշադիր աշխատակիցների համար։ Ընկերության որոշ ինժեներներ, քայլելիս տարված լինելով իրենց սմարթֆոններով, մշտապես մխրճվում են ապակե դռների մեջ։ Ապակե դռները, ըստ ճարտարապետների մտահղացման, պետք է խթանեն ստեղծագործական ոգին։
Apple-ի նոր շտաբ բնակարանը դռներն է բացել անցած գարնանը։ Apple Park-ն իրենից ներկայացնում է 4 հարկանի օղակաձև կառույց։
Ի պատասխան աշխատակիցների գանգատների՝ ղեկավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել։