Ֆրանսիայում ձևավորված նոր՝ «Հայրենասերներ» կուսակցությունը կողմ է հանդես գալիս եվրոյից հրաժարվելուն, նոր ազգային արժույթ ստեղծելուն, սահմանային վերահսկողության ուժեղացմանը և արտաքին քաղաքականությունում ինքնուրույն կուրսի ձևավորմանը։
Կուսակցությունը մտադիր է կուրս վերցնել դեպի ԵՄ-ից երկրի հեռացում՝ Frexit։ Այս մասին առաջին խոշոր ժողովի ժամանակ հայտարարել է կուսակցության հիմնադիր և նախագահ Ֆլորիան Ֆիլիպիոն։
Ֆիլիպոն մտնում է Եվրախորհրդարանի կազմի մեջ։
«Հայրենասերներ» կուսակցությունը ստեղծվել է 2017 թվականի մայիսին՝ աջ արմատական «Ազգային ճակատի» նախկին անդամներից։
Ավելի վաղ Ֆիլիպիոն նշել էր, որ իր կուսակցությունը ստեղծելու հարցում իրեն հրահրել է Մարին Լե Պենի պարտությունը 2017 թվականի գարնանը կայացած նախագահական ընտրություններում։ Ֆիլիպոն կարծում է, որ Լե Պենի անհաջողության պատճառ է դարձել ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու պահանջից հրաժարվելը։ Կուսակցությունում հաշվվում է մոտ 7000 մարդ։