Մեծ Բրիտանիայում մտադիր են երկրի բոլոր տարածաշրջանները կապով ապահովել՝ ալեհավաքներ տեղադրելով եկեղեցիների ծայրաձողերի վրա։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ներկա պահին ալեհավաքներով են հանդերձվել Նորիջի և Չելմսֆորդի թեմերի ավելի քան 100 եկեղեցիներ։ Ընդհանուր առմամբ ծրագրվում է ալեհավաքներով հանդերձել ավելի քան 16 հազար եկեղեցիներ։
Գյուղական տեղանքում կապի որակի բարելավման վերաբերյալ համաձայնագիր է կնքվել կառավարության և Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչների միջև։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել բջջային և համացանցային օպերատորների հետ համատեղ։