ՀՀ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով Արցախյան ազգային ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի առիթով: Այս մասին տեղեկանում ենք Բագրատյանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը ինձ պարգևատրել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով Արցախյան ազգային ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար։ Առաջիկայում կանդրադառնամ Արցախում իմ կառավարության գործունեությանը 1993-1996թթ»,- մասնավորապես գրել է նա։