Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել: Այդ մասին փետրվարի 19-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:
Մոխրի սյունը բարձրացել Է ավելի քան 5 հազար մետր:
Ինդոնեզիայի Աղետների կարգավորման ազգային գործակալությունում իրենց հերթին հայտնել են, որ տաք մոխրի ամպը 4,9 հազար մետրով տարածվել Է հարավային ուղղությամբ:
Ավստրալիայի գերատեսչությունը, որն զբաղվում Է տարածաշրջանում հրաբխային մոխրի դիտարկումներով, իր կողմից վտանգի «կարմիր մակարդակ» Է հայտարարել ավիաընկերությունների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: