«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը կոչ է անում չվճարել կարմիր գծերի տուգանքները։ Ըստ Արիստակեսյանի դրանք ապօրինի են, իսկ քաղաքապետարանն ու ԴԱՀԿ-ն իրար հետ հանցավոր համաձայնությամբ շարունակում են քաղաքացիներին կեղեքել ապօրինի տուգանքներով։
Բացի դա, Արիստակեսյանի խոսքով, քաղաքի այն հատվածքները, որոնք չգիտես ինչ տրամաբանությամբ պատվել են կարմիր գծերով, դրանք ճանապարհի երթևեկելի գոտի են ու ոչ մի պարագայում չեն կարող վերածվել կայանատեղիի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում