Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Ինչ արժե ԿԳ նախարարի լռությունը. Շիրակի պետհամալսարանում մեկ շաբաթ է՝ դասադուլ է

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր կայացած իր ասուլիսի ժամանակ այդպես էլ չանդրադարձավ Շիրակի պետհամալսարանում տիրող վիճակին, ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինություններին, որի պատճառով պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը մի քանի օր հացադուլ էր հայտարարել։ Խորիկյանը հացադուլը դադարեցրեց իր ընկերների, դասախոսների հորդորներից հետո, բայց արդեն մեկ շաբաթ է՝ բուհում դասադուլ է, որը շարունակվել է նաև այսօր, սակայն նախարարությունը որևէ կերպ չի արձագանքւոմ Շիրակի պետհամալսարանում ստեղծված վիճակին։
Խնդիրները, որոնց մասին փորձ էր արվում բարձրաձայնել ծայրահեղ քայլի միջոցով, շարունակում են մնալ չլուծված։

Շիրակի պետհամալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պայքարը շարունակելու են, քանի որ Սահակ Մինասյանը գնալով ինչ ուզում անում է, և որևէ կերպ «նրա դեմն առնող չկա»։ «Մենք մտադրություններ չունենք զիջելու։ Պարոն Մինասյանը իրեն լկտի է պահում բառի բուն իմաստով՝ հայտարարելով, որ ինքն անում է այն, ինչ ուզում է։ Իսկ այդ թողտվության թույլտվությունը նրան տրված է կրթության և գիտության նախարարի կողմից։ Բուհի ռեկտորը բացահայտ ինչ ուզում՝ անում է, իսկ նախարարը լռում է, որից կարելի է  հետևություն անել, որ դա հենց այնպես չէ, այդ ամենը անվճար չի կատարվում։ Ինչ-որ կերպ պարոն Մինասյանը իր շնորհակալությունը հայտնում է նախարարին, ով մինչև հիմա մեր կողմից բացահայտված հանցագործություններին չի արձագանքում»,- ասաց Համբարյանը։

Իսկ հանցագործությունները բազմազան են՝ սկսած ռեկտորի կողմից բուհի կանոնադրության կոպտագույն խախտումներից վերջացրած գնումների գործընթացով։ «Փետրվարի 13-ին Սահակ Մինասյանը նշանակել է որոշ ֆակուլտետների և ամբիոնների վարիչների ընտրություն, այն դեպքում, երբ բուհի գիտական խորհուրդը իրավունք չունի այն իրականացնել։ Ըստ կանոնադրության՝ բուհի դեկանները և ամբիոնների վարիչները ընտրվում են բուհի ֆակուլտետային խորհուրդներում և հաստատվում են գիտական խորհրդում։ Իսկ Սահակ Մինասյանը որոշում է  կայացրել, որ ընտրությունը անմիջականորեն պետք է անցկացնի գիտական խորհուրդը, որը հակաօրինական է»,- նշեց Համբարյանը՝ հավելելով, որ իրենք ԿԳ նախարարից պահանջել են անմիջապես բեկանել կայացված ընտրությունների արդյունքները, սակայն նախարարը որևէ կերպ չի արձագանքել առկա բողոքներին և դժգոհություններին։

«Սրանից հետո բուհում արդեն շշուկներ են պտտվում, թե ինչ արժե պարոն նախարարի լռությունը։ Ինչ գին է վճարում նրա ընկերը, որը թույլ է տալիս անտեսել բուհի կանոնադրությունը»,- նշեց Համբարյանը։

Հաջորդ խնդիրը վերաբերում է բարձր ՄՕԳ ունեցող ուսանողների զեղչերի նվազեցմանը 10-15 տոկոսի չափով։ Պարոն Մինասյանը, սակայն, որոշել է այս կիսամյակի համար զեղչերը նվազեցնել, այն էլ՝ աղքատության հայրենիք համարվող Շիրակի մարզում։ Ընդ որում, առանց պատճառաբանելու, թե խնայված գումարները ինչի համար են անհրաժեշտ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում