Թուրքիայի Բելեկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Ալաշկերտը» ստուգողական հանդիպում է անցկացրել ուկրաինական «Հելիոսի» հետ և հաղթել 2:1:
10-րդ րոպեին «Ալաշկերտից» աչքի է ընկել ռուս լեգեոներ Ալեքսանդր Շչերբակովը: Երկրորդ կեսում «Ալաշկերտին» հաղթանակ է պարգևել Արտյոմ Սիմոնյանը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոցը:
Այսօր ժամը 19:00-ին «Ալաշկերտը» կմրցի Կրասնոդարի «Կուբանի» հետ: