«Ձիթենու ճյուղ» օպերացիայի հենց սկզբից դրա դեմ 85 ակցիա է իրականացվել։ Սոցցանցերում քարոզչության և բողոքի ակցիաներին մասնակցելու համար 786 մարդ է ձերբակալվել»,– երկուշաբթի օրը հաղորդել են Թուրքիայի ՆԳՆ–ում։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարեց սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ՝ «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու մասին։ Թուրքիայի հետ զուգահեռ գործում են «Սիրիական ազգային բանակի» գրոհայինները։