Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Լիբանանից Հայաստան. Ա լիգային ցանկանում են մասնակցել 18 թիմեր

Տևական դադարից հետո բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը կրկին կանոնավոր ընթացք ստացավ: 2017 թվականին մեկնարկեց Ա լիգան, որին մասնակցում են 7 թիմեր, որոնցից 3-ը ներկայացնում են մարզերը:

Մրցաշարի 2-րդ շրջանից հետո առաջին հորիզոնականում է Երևանի «Ուրարտուն», որը 12 խաղում նույնքան հաղթանակ է տարել: Այս արդյունքը երևանյան թիմին միանգամից դուրս է բերել կիսաեզրափակիչ: 2-6-րդ հորիզոնականները զբաղեցրած ՖԻՄԱ-ն, «Արթիկը», «Արցախը», «Գրանդ Սպորտը» և «Շիրակը» փլեյ-օֆում կպայքարեն կիսաեզրափակչի մյուս երեք ուղեգրերի համար:

Փետրվարի 25-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երևանում մրցելու է Ալբանիայի հետ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հայկական Ա լիգայից հրավիրել է 6 բասկետբոլիստների: Նրանցից Նիկիտա Զախարովը, Արարատ Քոչինյանը և Էդգար Բաբայանը ելույթ են ունենում «Ուրարտու» ակումբում: Ազգային թիմում մեկական ներկայացուցիչներ ունեն «Արցախը», «Գրանդ Սպորտն» ու «Արթիկը»:

«Ես կցանկանայի հիմնականում խոսել կազմակերպչական հարցերից: Շատ կարևոր է, որ լիգայի խաղերը հեռարձակվեցին YouTube ով: Նույնքան կարևոր էր նաև, որ խաղերի օնլայն վիճակագրություն կար, ինչպես որ ընդունված է բասկետբոլային առաջատար երկրներում: Այս երկու գործոնները զգալիորեն մեծացրին Ա լիգայի հեղինակությունը, և պատահական չէ, որ այսօր բազմաթիվ թիմեր են ցանկանում միանալ Ա լիգային»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը: Վերջինս նշեց, որ Ա լիգայի հաջորդ մրցաշրջանին թիմերի քանակը կշատանա: «Մոտ 18 հայտ կա մասնակցության, սակայն նման քանակով առաջնություն անցկացնել այս պահին հնարավոր չէ: 8-10 թիմերով կանցկացվի հաջորդ Ա լիգան, իսկ մինչ մեկնարկը կլինեն բազմաթիվ հանդիպումներ՝ ակումբների մասնակցությամբ, որտեղ էլ կկայացվեն որոշումներ»,- ասազ Նազարյանը:

Վերջինս չբացառեց, որ Ա լիգայի գալիք առաջնությանը կավելանա նաև մարզային թիմերի քանակը: Նշենք, որ հատկապես թիմային մարզաձևերի կտրվածքով այսօր Հայաստանի մարզերում լուրջ խնդիրներ կան: «Սպասվում է, որ Կապանը գալիք առաջնությունում թիմ կունենա: Այս պահին ընթանում են աշխատանքներ: Մյուս մարզերի վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան»,- նշեց ՀԲՖ-ի գլխավոր քարտուղարը:

Արթուր Նազարյանը վերջերս մեկնել էր Լիբանան, որտեղ հանդիպում էր ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Լիբանանի հայ համայնքի համար բասկետբոլը թիվ մեկ մարզաձևն է: Եվ ընդհանրապես այս երկրում բասկետբոլը բավական բարձր մակարդակի վրա է: Լիբանանի առաջնությունում ելույթ են ունենում բարձրակարգ բասկետբոլիստներ տարբեր երկրներից:

«Լիբանանի հայկական համայնքն էլ հետաքրքրված է Ա լիգայով, և հավանական է, որ գալիք առաջնությունում 1-2 ակումբ կլինի ներկայացված այնտեղից: Լիբանանում այսօր գործում են մի քանի հայկական ակումբներ, որոնք մեծ պատմություն ունեն: Լիբանանում բասկետբոլով զբաղվում են հարյուրավոր հայ պատանիներ, որոնք մեծ բասկետբոլում հայտնվելու քիչ շանսեր ունեն, քանի որ Լիբանանի առաջնությունում բավական շատ են ամերիկացիները, և տեղացիները խաղալու քիչ հնարավորություն են ստանում: Ա լիգան կարող է դառնալ հարթակ շատերի համար, որ խաղան, դրսևորեն իրենց: Բացի այդ, Լիբանանում ակումբ պահելը բավական թանկ հաճույք է: Բարձրագույն խմբի ակումբների բյուջեները տատանվում են 1-3 միլիոն դոլարի սահմաններում: Հայաստանում նման բան չկա, այստեղ շատ ավելի համեստ բյուջեով կարելի է խաղալ: Շատ կարևոր է նաև, որ Հայաստանը եվրագավաթների ուղեգրեր ունի: Նշեմ նաև ՀՄԸՄ-ում հանդես եկող Սևակ Քեթենջյանին և Հայկ Գյոկչյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Նիկշա Բավցևիչը, ցանկանում է հրավիրել: Ամռանը նրանք կստանան հրավեր»,- նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ Հայաստանի չեմպիոնը իրավունք ունի մասնակցելու Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլին: Եվս 3 ակումբներ կարող են մասնակցել ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի որակավորման փուլին: «Այս պահին որևէ ակումբ ցանկություն չի հայտնել, քանի որ դրա համար մեծ միջոցներ են հարկավոր: Հավանական է, որ Ա լիգայի 2018-19 թթ. խաղարկությունից հետո լինեն թիմեր, որոնք մասնակցեն եվրագավաթներին: Այս պահին «Ուրարտուն» է բացահայտ առաջատարը և դեռ ոչ մի պարտություն չի կրել: «Ուրարտուն» բավական հեռանկարային կազմ ունի և որպես ակումբ էլ աչքի է ընկնում լավ աշխատանքով: Մյուս ակումբների վերաբերյալ առայժմ դժվար է կարծիք հայտնել, քանի որ առաջին տարին է, և շատերը դեռ փորձ չունեն: Օրինակ՝ «Գրանդ Սպորտը» բավական ուժեղ ակումբ է, սակայն այս տարի հանդես է գալիս պատանիներով: Եթե 2-3 փորձառու խաղացող միանա «Գրանդ Սպորտին», ապա այս թիմը շատ ավելի մարտունակ կդառնա»,- ասաց Նազարյանը:

Լուսանկարը՝ Հակոբ Բերբերյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում