Saturday, 20 04 2024
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի

Դրոյի գործով ցմահ ազատզրկված Արսեն Արծրունու հարազատները դիմել են Դավիթ Հարությունյանին

Արսեն Արծրունու հարազատների բաց նամակը ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին

1994 թվականից ի վեր իր պատիժը կրող Արսեն Արծրունին ավելի քան 23 տարի բանտում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, 2013 թվականից կարող էր ազատ արձակվել: Սակայն, դատարանը անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժել է նրան ազատ արձակել: Գործը բողոքարկվել է, այն հիմա Վերաքննիչ դատարանում է:

Դատարանը հաշվի չի արել Արսենի քսաներեքամյա բանտային կենսագրության գծերը, արհամարհելով Արսենի ուղղվածությանը վերաբերող բոլոր փաստերը, որոնցից է.

2007թ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի «Ուրարտու» համալսարանի Ընդհանուր հոգեբանության ֆակուլտետը:

2013-2014թթ. 62 ցմահ ազատազրկվածների հետ անցկացրել է անհատական հարցազրույցներ, ձեռք է բերել ուղղման հոգեբանության 42.000 տվյալ:

2016թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն՝ Սոցիալական հոգեբանության գծով, միաժամանակ ստեղծել է դասասենյակ «Նուբարաշենում», որտեղ կազմակերպել է անգլերենի դասընթացներ, 2005-2008թթ. նաեւ ցմահ ազատազրկվածների համար՝ համակարգչային դասընթացներ:

Մեր ֆինանսական աջակցությամբ Արսենը, տարբեր ժամանակներում, նախաձեռնել է բանտերում երկար տեսակցության, լողարանների, դասարանների, մարզարանների, գրադարանների ստեղծման եւ բարեկարգման աշխատանքներ:

Սակայն ահա, 2013 թվականից հետո Արսեն Արծրունին, սկսել է տառապել տիֆուզ բազմահանգուցաւոր խպիպ II աստիճան հիւանդութեամբ, որը կարող է կարճ ժամկետում վերածվել չարորակ ուռուցքի: Այսինքն հիվանդությունը հիմա սպառնում է նրա կյանքին:

Օրեցօր Արսենի խնդիրը հայտնվում է համայն հայության եւ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում, եւ գործադրվող իրավական սխալներն ու ամոթալի բացթողումները հատել են անթույլատրելիության եւ անպատժելիության սահմանները:

Հարգելի պարոն Դավիթ Հարությունյան, Դուք 2017 թ. մայիս ամսից ղեկավարում եք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, որը գործադիր իշխանության մարմին է եւ իրավունքի բնագավառում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

Այսպիսով, Դուք կրում եք մեր հոր, ամուսնու, որդու, եղբոր եւ հարազատի՝ Արսեն Արծրունու նկատմամբ գործադրվող իրավական անթույլատրելի սխալի հետեւանքների ողջ պատասխանատվությունը եւ այն սրբագրելու անմիջական պարտականությունը ընկնում է Ձեր ուսերին:

Արդ, Ձեզանից պահանջում ենք ՀՀ օրենքի տառի անսխալ կատարում, որպեսզի Արսենը վերադառնա իր ծննդավայր՝ Լիբանան ստանալու կյանքին սպառնացող հիվանդության համապատասխան բժշկական օգնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում