Ամերիկյան Apple կորպորացիան անվանել է նոր՝ iOS 12 օպերացիոն համակարգի գլխավոր առանձնահատկությունները։ Մշակողները վստահեցնում են, որ նախկին համակարգերի սխալները վերացվել են, հայտնում է Digital Trends-ը։
Առաջինը, ինչը կնկատի յուրաքանչյուր օգտատեր, փոփոխությունն է համակարգի ընդհանուր դիզայնում։ Կատաելագործվել է Siri ձայնային օգնականի համակարգը։
Apple-ում նշել են, որ կատարելագործվել են նաև տեսախցիկի բնութագրերը, մասնավորապես գործառույթները դիմանկարային և գիշերային նկարահանման ռեժիմում։ Խոստանում են, որ լուսանկարները կդառնան ավելի հստակ։