Tuesday, 23 04 2024
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության

1996 թվականին սխալ եմ արել, որ մինչև վերջ չեմ գնացել. Ռուբեն Հակոբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, այս օրերին ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում Սփյուռքում, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի հետ։ Որո՞նք են ձեր տպավորությունները, ի՞նչ կկարողանա այս համակարգում փոխել Սարգսյանը։

-Եթե մենք հանդիպեինք՝ Արմեն Սարգսյանին երկու խորհուրդ կտայի։ Առաջինը՝ եթե իր կենսագրության մեջ կան կետեր, որոնք հակասում են գործող օրենքին ու Սահմանադրությանը, ապա ըստ իս՝ նա չպետք է համաձայնի որպես թեկնածու առաջադրվել։ Եթե նույնիսկ լավագույնս իրացնի գործառույթները, դա խարան կմնա, կշահարկվի, հատկապես միջազգային ատյաններում, նա բավականին լավ ծանոթ է եվրոպական արժեհամակարգին ու գիտի, որ դա լուրջ քննարկման թեմա կդառնա։ Եվ երկրորդ՝ կարծում եմ, որ տեղյակ է՝ ինչ է կատարվում Հայաստանում, գիտի՝ ինչպիսի անվստահության դեֆիցիտ կա իշխանության նկատմամբ, առանձին դեպքերում նույնիսկ ատելության հասնող։ Եթե ինքը կարող է ինչ-որ տեղ մեղմել այդ մթնոլորտը, ապա իր թեկնածությունը լավագույն տարբերակներից մեկն է։ Երբ նա կարճ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, ես այդ ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ էի և պատգամավոր, նաև գործի բերումով երկու-երեք հանդիպում եմ ունեցել, շատ լավ տպավորություն եմ ունեցել։ Մի քանի հատկանիշ կա, որ նա ուներ, իսկ այսօրվա իշխանության ներկայացուցիչների մոտ դա բացակայում է։ Օրինակ՝ լսելու ունակությունը, այսօր դա դեֆիցիտ է։ Երկրորդ՝ շատ եմ կարևորում, որ նա տիրապետում է միջազգային արարողակարգին։ Մի բան էլ պետք է ասեմ, գուցե թվա այդքան էլ կարևոր չէ, բայց ես դրան մեծ կարևորություն եմ տալիս՝ նա տեսած մարդ է, ժողովրդի լեզվով ասած՝ «չտես» չէ, և եթե ուշադրություն դարձնենք, բոլոր այն պաշտոնյաները, որոնք հարստություն են դիզել չինովնիկ եղած ժամանակ՝ «չտես» եղել են ու մնում են այդպիսին։

-Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետաքրքրության հիմնական առարկան այժմ ապրիլին սպասվող հայտնի որոշումն է՝ արդյո՞ք Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը, թե՞ ոչ։ Կան մեկնաբանություններ, որ օրենսդրական բոլոր փոփոխությունները հարմարեցվում են հենց Սերժ Սարգսյանին, և Հայաստանն անցում է կատարում ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգին, այլ գերվարչապետական։ Կիսո՞ւմ եք այդ մտահոգությունները։

-Ինձ թվում է՝ ի սկզբանե կեղծ է եղել այդ օրակարգը, թե ով պետք է լինի վարչապետ։ Ես առիթներ ունեցել եմ ասելու՝ եթե համակարգը մնում է, եթե Սերժ Սարգսյանը մնում է կուսակցության ղեկավար, ապա ցանկացած այլ մարդու ներկայությունն այդ պաշտոնում կլինի խամաճիկային, կունենանք ստվերային վարչապետ։ Նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում և դնում են ընդամենը այս հարցը՝ կեղծ և վտանգավոր օրակարգ է։ Եթե Սերժ Սարգսյանը մնում է կուսակցության ղեկավար՝ չեմ հասկանում, ինչի մասին կարող է խոսք գնալ։ Այլ հարց է՝ ինչո՞ւ ենք հասել այս օրվան, որ ընտրության հնարավորություն չկա։ Ինչո՞ւ ենք հասել այս օրվան, ինչո՞ւ այս 27 տարիների ընթացքում մենք մեզ դատապարտեցինք, ինչո՞ւ ինքներս մեզ պարտվեցինք։

-Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նշում է, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, դա քաղաքական դաշտում իրավիճակ կսրի, կան ուժեր, որոնք իրենց գործողությունները պայմանավորում են հենց այդ որոշմամբ, ասում են՝ հասարակության համբերության բաժակը կլցվի։

-Շատ կուզենայի, որ գրագետ քաղաքականություն իրականացվեր։ Երբ թանկացումների դեմ պայքար կար, թվում էր, թե ժողովուրդը ոտքի կկանգնի, կպայքարի։ Հիմա ես չեմ հավատում այդ օրակարգին, քաղաքական դաշտն ավելի շատ շանտաժների լեզուն է օգտագործում, որն աղերս չունի քաղաքականության հետ։ Հիշում եք, երբ ասվեց՝ եթե ժողովուրդը փողոց դուրս չգա, ուրեմն համաձայն է թանկացումներին։ Դա բացարձակ շանտաժ է։ Մի քիչ անլրջացել է, քաղաքական օրակարգի բացակայություն է, լյումպենիզմի վրա չի կարելի աշխատել։ Չի կարելի հիմնական օրակարգը դարձնել՝ դուր կգա՞մ լյումպենին, թե՞ ոչ։ Ի վերջո, միջին մտավոր կարողություն ունեցող մարդը հասկանում է՝ որտեղ է շանտաժը, երբ ինչ-որ բան են նախաձեռնում, մարդիկ հստակ հասկանում են՝ հանուն պետությա՞ն է, թե՞ հանուն անձնական շահի։

-Հայաստանում այժմ ձևավորվել է մի մթնոլորտ, որտեղ Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է, եթե նա չլինի՝ քաոս կլինի, այդ թվում՝ ղարաբաղյան հարցում։ Վտանգավո՞ր չեք համարում ղարաբաղյան հարցը ներքաղաքական օրակարգ բերելն ու իշխանության պահելու միտումները։

-Ղարաբաղի խաղաքարտը միշտ օգտագործվել է և դրանով մենք միշտ հարվածել ենք Ղարաբաղին, դա չպետք է օգտագործել ներքաղաքական օրակարգում։ Ես ցավում եմ՝ մենք այդպիսով ինտելեկտը, պրոֆեսիոնալիզմը հակացուցեցինք պետականաշինությանը։ Նորմալ, մի քիչ գրագիտություն ունեցող պետությունն իրեն թույլ չի տա այդ սուրբ հարցն օգտագործել իշխանություն պահելու համար։ Թողեք մենք սրիկայություն անենք՝ մի պայքարեք, որ Ղարաբաղը չտուժի։ Իրենք մի խնդիր ունեն՝ թեման օգտագործել ու պահել իշխանությունը։ Ես սխալ եմ արել, չեմ կարողացել մինչև վերջ գնալ 96 թվականին, պետք է գնայինք ու ամեն գնով թույլ չտայինք, որ ընտրությունները կեղծվեին։ Դա դարձավ մի հրեշ ավանդույթ, որը բաց ծորացող վերք է մնացել, ու իշխանության պահելու միակ գործիքակազմը դարձավ ընտրություն կեղծելը։

Ինչ վերաբերում է անփոխարինելիությանը՝ դա մեր հիմնական հիվանդություններից է։ Բոլոր երեք նախագահներին էլ իրենց պաշտոնավարման ժամանակ ասում էին՝ անփոխարինելի է։ Հիշում եմ՝ 1992 թվականին ռադիկալ ընդդիմություն էի, մի մտավորական ասաց, գիտեք՝ Հայկ Նահապետի գաղափարական հիմքում ՀՀՇ-ն է, նույնն այսօր Սերժ Սարգսյանի մասին են ասում։ Ճիշտ չեմ գտնում, չի կարող անփոխարինելի լինել։ Մեռած ազգ ու պետություն պետք է լինի, որ մարդիկ լինեն անփոխարինելի։ Ինքներս մեզ վիրավորում ենք։ Մի հոգին ամեն ինչ կարող է անել ու ամբողջ ազգը չի՞ կարող ընդդիմանալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում