Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Նախարարների ապրիլյան սինդրոմը

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունն ի սկզբանե մոնոլիտ չէր: Հիմա էլ այն բազմաշերտ է, որովհետև գործող կառավարության անդամների մի մասը պարոն Կարապետյանին ժառանգություն մնացին Հովիկ Աբրահամյանից, մի մասը՝ լինելով հին թիմում, միաժամանակ, ավելի շուտ նախագահ Սերժ Սարգսյանի և իր նեղ շրջապատի «մարդիկ» են: Այնպես որ, սրանք էլ նոր վարչապետի թիմակիցները չեն: Նրա թիմում, որ առավելապես «հին նորեր» են, ընդամենը մի քանիսն են, մի քանիսն էլ՝ ընդգրկված դրսից: Տրամաբանական է, որ պարոն Կարապետյանը, որպես տնտեսության ոլորտի մարդ, առաջին հերթին պետք է ձգտեր թիմակիցների «նեղ շրջանում» ունենալ տնտեսական ոլորտները կոորդինացնող նախարարներին, որովհետև արտաքին քաղաքականությունը կամ մշակույթը, որքան էլ որ խիստ կապված են տնտեսությանը, այդուհանդերձ, սրանցով չի պայմանավորվում տնտեսության զարգացումը, ընդհակառակը: Ինչևէ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, կարծես, վարչապետի թիմից են, և համատեղ գործունեության առաջին ամիսներին այն տպավորությունն էր, որ թև ու թիկունք էին վարչապետին, նրա քաղաքական կուրսը, ոլորտային ռազմավարությունները և ընդհանուր բարեփոխումների գաղափարախոսությունը ներկայացնելու, պաշտպանելու և քարոզելու առումով: Եվ եթե այդ ընթացքում մյուսների պարագայում ինչ-ինչ «սայթաքումներ» էլ լինում էին, ապա նշյալների ու ևս մեկ-երկուսի պարագայում դա պարզապես բացառվում էր: Վերջին փուլում սակայն, կարծես, ինչ-որ բան փոխվել է:

2016թ. վերջերին Կարեն Կարապետյանը, խուսափելով ուղիղ պատասխանից, հայտարարել էր, որ «հնարավոր չէ ասել, թե ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք, քանի որ այդ անալիտիկան չկա»: Նա թերևս չէր ցանկացել նշել, որ այդ կառույցին անդամակցելը գործնականում գրեթե ոչինչ չի տվել մեր երկրին: Չնայած վարչապետի չցանկանալուն, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ամիսների ուշացումով «անալիտիկան արել էր» և, ի հեճուկս վարչապետի, հայտարարել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի անդամակցությունից ստացել է ընդամենը 2.2%-ոց լրացուցիչ տնտեսական էֆեկտ, որից 1․4%-ը գազի սակագնից: Կարելի էր դա մոռացության մատնել, եթե վերջին օրերին, մեկ շաբաթվա ընթացքում երկու ավելի լուրջ «անալիտիկ» հայտարարություններ չհնչեին տնտեսական բլոկը ներկայացնող, վարչապետի առավել վստահելի մյուս նախարարների կողմից:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, օրերս լրագրողի հարցին՝ «ինչ խորհուրդ տալ, ինչ սովորեցնել գյուղացի-ֆերմերին, որ իրավիճակը շտկվի», բառացիորեն պատասխանել էր. «Գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները շատ լավ գիտեն, թե ինչի ժամանակ ինչ անեն իրենց հողի համար: Նրանք աշխատում են և այդ բոլոր փուլերն անցել են: Մենք ինչ-որ մի բան անենք, որ իրենց իրազեկենք, դրա կարիքը չենք տեսնում: Դրա համար շատ ժամանակ գյուղատնտեսության նախարարությունը հանդես չի գալիս իրազեկմամբ կամ ասելով, որ սա արեք, կամ՝ այս կամ այն գործողությունը: Հավաստիացնում եմ ձեզ, որ գյուղացիները գիտեն, թե իրենք ինչ պետք է անեն»: Սա կարծես միտումնավոր տրված պատասխան է վարչապետին, ով անցած տարվա այս օրերին նախընտրական ամբողջ քարոզչությունը կառուցել էր գյուղատնտեսության հետևյալ թեզի վրա. «Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է: Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել և ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ: Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք: Գյուղացին, իրեն գիտնական կարծելով, իրականում չի պատկերացնում, թե ինչ է իր ուզածը, որն է ճիշտը: Դրա համար մենք պետք է մեր գյուղացուն ուղղորդենք»։

Այս դեպքում էլ, ամիսներ անց նախարարը բառ առ բառ հակադարձում է վարչապետին, ով այն կարծիքին է, որ գյուղացին չգիտի՝ ինչ պետք է անել, դրա համար էլ մենք պետք է ուղղորդենք նրան, մինչդեռ, նախարարը. «Հավաստիացնում եմ ձեզ, որ գյուղացիները գիտեն, թե իրենք ինչ պետք է անեն»: Սա արդեն լրջորեն մտորելու տեղիք է տալիս: Իհարկե, կարելի էր համարել, որ գյուղացու իմացության, հետևաբար և նրան կրթելու առումով վարչապետի և նախարարի միջև մոտեցումների սկզբունքային տարբերություններ կան, որ «պայմանականորեն կարող ենք համարել ընդունելի», բայց այն, ինչ օրերս հնչել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից, տեղիք է տալիս մտածելու, որ, այնուամենայնիվ, նոր զարգացումներ են ընթանում:

Մինչ ՀՀ վարչապետը ամենուր հայտարարում է, որ 2017թ.-ին տարբեր ծրագրերով ներդրումների ծավալը կազմել է 856 մլն ԱՄՆ դոլար, ամփոփելով 2017թ.-ի իրենց գործունեությունը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հայտարարում է որ «նախնական տվյալներով՝ սպասվում է, որ ներդրումների ծավալը կկազմի 150-200 մլն ԱՄՆ դոլար, պլյուս ևս 190 մլրդ դրամ տարածքային զարգացման նախարարության ծրագրերով»: Ասվածից հետևում է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է ոչ թե 856, այլ 530-580 մլն դոլար: Հաջորդաբար՝ մեկ, երկու երեք պատահականություն կամ սայթաքում չի լինում, հատկապես, երբ դերակատարները փորձառու գործիչներ են: Հետևաբար, այն ինչ տեղի է ունենում, ապրիլյան սինդրոմ է, որը հավանաբար առաջիկայում ավելի սուր ու արտահայտված դրսևորումներ կունենա: Պարզապես պետք է ինֆորմացիայի տիրապետել՝ հասկանալու համար, թե որ մեկի պարագայում ինչ նկրտումներ են դրսևորվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում