Սաուդյան Արաբիայում կանայք կարող են սեփական բիզնեսը բացել առանց ամուսնու կամ մերձավորի համաձայնության։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով թագավորության առևտրի և ներդրումների հարցերով նախարարությանը։
«Այսուհետ կանայք կարող են իրենց բիզնեսը բացել և օգտվել էլեկտրոնային ծառայություններից՝ չներկայացնելով ապացույցներ իրենց խնամակալի (ամուսին, հայր կամ եղբյար) համաձայնության վերաբերյալ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Այս քայլը դարձել է սոցիալական փոփոխությունների հերթում վերջիններից մեկը, որոնք անցկացվում են գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանի կողմից՝ ուղղված երկրի հասարակական կյանքում կանանց առավել ակտիվ ներգրավմանը։