Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում փետրվարի 13-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ և 118-րդ հոդվածների հատկանիշներով (խուլիգանություն և ծեծ): Գործն ուղարկվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Քննիչը գործը վարույթ է ընդունել, կատարվում է քննություն»,- ասաց Տռուզյանը: