ԱՄՆ-ը ներկայում դիտարկում է ռուսաստանցիների հանդեպ հավելյալ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նրան հարց է ուղղվել, թե ինչու ԱՄՆ վարչակազմը չի սահմանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ, ինչը պնդում է Կոնգրեսը։ «Մենք արդեն դա արել ենք, և մենք ձեռնարկել ենք քայլեր՝ համապատասխան օրենքի (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին, CAATSA ), որոնք կանխել են Ռուսաստանի զգալի պաշտպանական գործարքները։ Եվ մենք դիտարկում ենք հավելյալ անձանց՝ պատժամիջոցների հնարավոր սահմանման համար»,-ասել է նա։
Պետդեպն ավելի վաղ ընդգծել էր, որ օրենքն ինքնին ծառայում է որպես զսպման միջոց և եթե օրենքն աշխատի, պատժամիջոցների սահմանում կարող է չպահանջվել։