«Ես ՀՀԿ որևէ թեկնածու և ոչ մի խոստման, ոչ մի ծրագրի չեմ հավատում, որովհետև իրենց իշխանավարության ամբողջ շրջանում ինչ ասել են, արել են հակառակը, և ստախոսությունը դարձել է սովորական բան»,-ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմենակ Կյուրեղյանը:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը կողմ է և մասնակցելու է ցանկացած ընդվզման: «Հանուն Հայաստան պետության» ճակատը իր ամբողջ ջանքերը ներդնելու է ժողովրդին համախմբելու համար, կանխի այն բոլոր վտանգները, որոնք սպառնում են մեզ.«Մենք ժամանակ չունենք, կանգնած ենք տոտալ պատերազմի շեմին, մի՞թե հրադադարի մեջ գտնվող ժողովուրդը հնարավոր է այսպես մոտեցում ցույց տա, հանգիստ քնի, սպասի, թե երբ է հակառակորդը իր վրա հարձակվելու»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը՝ հավելելով, որ անզեն մորթվելու հեռանկարը շատ ցավալի է:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: