Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀՀԿ-ն եվրոպական տանիք է որոնում․ ՔԴՄ-ին անդամակցելու հայտը այդ շարքից է

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտ է ներկայացրել անդամակցելու Միջազգային Քրիստոնեա-դեմոկրատական միությանը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հիշեցնում է, որ այս նախաձեռնության նախապատմությունը սկսվել է դեռևս 3 տարի առաջ՝ 2015թ-ին, երբ Արմեն Աշոտյանը դեռևս ԿԳ նախարարն էր․ այդ ժամանակ Աշոտյանը Գերմանիայում հանդիպել էր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների միության ներկայացուցիչների հետ և համագործակցության համար պայմանավորվածություն էր ձեռք բերել և հիմա այս ներկայացրած հայտը ըստ Ստեփան Դանիելյանի՝ այդ նախաձեռնության շարունակությունն է։

«Իմ կարծիքով՝ ՀՀԿ-ի համար սկզբունքորեն միևնույնն է , թե որ խոշոր միության հետ հետ նրանք կմիավորվեն և ցանկություն կհայտնեն ինտեգրվելու, կարևորը՝ Եվրոպայում քաղաքական հենարան ստանալն է։ Մի միության անդամ դառնալը մեկ բան է, սակայն այդ միությանը ռեալ միս ու արյուն տալը, այդ արժեքային համակարգն ընդունելը՝ լրիվ այլ բան, իսկ եթե կետ առ կետ վերլուծենք Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության արժեհամակարգը, նրանց գաղափարախոսությունները, ապա կտեսնենք, որ ՀՀԿ-ն դրանց հետ որևէ ընդհանրություն, որևէ առնչություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ստեփան Դանիելյանը։

Վերջինիս նաև հավելեց․ «ՀՀԿ-ն կարող է միջազգային ցանկացած կուսակցության անդամագրվել, այսինքն հնարավոր է, որ վաղը-մյուս օրը չստացվի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությանն անդամագրվելը և մեկ էլ մեկ տարի հետո պարզվի, թե ՀՀԿ-ն սոցիալիստական կուսակցություն է և այդ ժամանակ էլ փորձեն սոցիալիստական կուսակցությունների միության մեջ անդամագրվել կամ այլ կուսակցությունների անդամագրվել, այսինքն՝ այս ամբողջ ունի արտաքին տանիքի որոնման նպատակ, բայց գաղափարախոսական առումով ՀՀԿ-ի համար բացարձակ մեկ է ՝ որտեղ անդամագրվել, կարևորը՝ տանիք գտնել և այդ տանիքն օգտագործել իրենց նպատակների համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում