Հունվարին Alitalia-ն անվանվել է աշխարհի ամենաճշտապահ ավիաընկերություն՝ ժամանակին նշանակված վայր ժամանող չվերթների բարձրագույն տոկոսով (91,89%)։ Այս մասին պարզ է դառնում ամերիկյան անկախ FlightStats ընկերության հետազոտությունից։
Թվերը համադրվել են ողջ 2017 թվականի տվյալների հետ՝ ընդգծելով վիթխարի դրական դինամիկան։ Ժամանակին ժամանող 82.78% չվերթներով Alitalia-ն 2017 թվականին զբաղեցրել է հիմնական եվրոպական ավիափոխադրողների շարքում 3-րդ և միջազգային ավիաընկերությունների թվում 6-րդ տեղը։
Հունվարին Alitalia-ն առաջ է անցել Qatar Airways-ից (երկրորդն է՝ 87,88% ճշգրիտ ժամանող չվերթներով) և South African Airways-ից (երրորդ տեղ՝ 87,47%)։ Սովորաբար ճշտապահ Lufthansa-ն հունվարին հայտնվել է 11-րդ տեղում։