Բրուկլինյան 21 նկարիչների խումբը կարողացել է 5Pointz կազմակերպության սեփաանատիրոջից դատական կարգով 6,7 միլիոն դոլար ստանալ, այն բանի համար, որ կազմակերպությունը հրամայել էր ներկել շենքի վրայի իրենց ստեղծագործությունները։
Դատարանում տղամարդուն բացատրել են, որ կազմակերպությունը իրավունք չուներ ներկելու փողոցային նկարազարդումները՝ շենքը քանդելուց մեկ տարի առաջ։ Ըստ դատավորի՝ պատերը զարդարող նկարները Բրուկլինի տեսարժան վայրն էին դարձել։ 90-ականներից ի վեր մոտ 30 նկարիչներ էին նկարազարդել այս պատերը։
Այժմ 5Pointz–ի տեղում էլիտար թաղամաս են կառուցում, որ նախատեսված է 800 թանկարժեք առանձնատների և 200 բնակարանների համար։