Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հեռացող վարչապետի և եկող նախագահի հանդիպումը

Երեկ ուշ երեկոյան հանդիպել են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը: Այս հանդիպումը խիստ ուշագրավ է, որովհետև հանդիպում են, ամենայն հավանականությամբ, ապրիլի 9-ին պաշտոնից հեռացող վարչապետը և նույն օրը պաշտոնը ստանձնող նախագահը: Հետաքրքիր է նաև, որ Կարապետյանն ու Սարգսյանը երեկ մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ: Սերժ Սարգսյանի վերջին շրջանի կադրային նշանակումների հիմքում, այսպես կոչված, ներդրումային համատեքստն է: Այդ առաքելությամբ Հայաստան եկավ Կարեն Կարապետյանը, ըստ ամենայնի` դա է եղել նաև Արմեն Սարգսյանին Երևան` նախագահի պաշտոնին հրավիրելու Սերժ Սարգսյանի մոտիվը:

Հենց ներդրումների ներգրավելու նրանց պոտենցիալն էլ դառնում է այս պաշտոնյաների գործունեության գնահատման հիմնական չափանիշը: Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի վարչապետության մեկնարկը, խորհրդարանական ընտրություններում նրա ձևակերպած իշխանական հայտը շատ նման էր քաղաքական սակարկության, երբ նա և Ռուսաստանի նրա տնտեսա-քաղաքական հովանավորներն, ըստ էության, առաջարկում էին 3 միլիարդանոց ներդրումային ծրագիր` իշխանության վերահսկիչ փաթեթին տիրանալու նպատակով: Խոստացած ներդրումային բումը փուչիկի նման պայթեց. գործը գլուխ չբերեց անգամ Կարապետյանի վիճակագրական աճպարարությունն, որի միջոցով փորձ արվեց «նկարել» խոստացված ներդրումները` բյուջետային ծախսերի հաշվին:

Արմեն Սարգսյանը նույնպես խոստանում է ներդրումներ: Այս դեպքում, իհարկե, պարզ չէ դրանց ծավալի ու ապագա նախագահի քաղաքական, համակարգային ազդեցության փոխկապակցվածությունը: Սակայն ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական կյանքում հայտնվեց, երբ ամբողջովին սպառված էր Կարեն Կարապետյանի «նոր ոգու» էֆեկտը, այլ խոսքով` Սերժ Սարգսյանին պետք էր արտահամակարգային նոր կերպար, իշխանության «քաղաքակրթական» նոր այցեքարտ: Կարեն Կարապետյանի և Արմեն Սարգսյանի միջոցով Սերժ Սարգսյանը ձևավորել է հանրային որոշակի սպասումներ, նաև համակարգում լուծել է և մտադիր է լուծել որոշակի խնդիրներ:

Իշխանության մեջ Կարեն Կարապետյանը և Արմեն Սարգսյանը հազիվ թե համագործակցեն վարչապետի և նախագահի կարգավիճակով, որովհետև մեկը հեռանում է իր պաշտոնից, մյուսը պատրաստվում է ստանձնել այն: Բայց նրանք երկուսն էլ մաս են կազմելու Սերժ Սարգսյանի նոր իշխանությանը և դատելով իրենց «առաքելություններից»` ավելի շուտ «ներդրումային» հարթության վրա լինելու են մրցակիցներ, որոնցից յուրաքանչյուրին Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, խոստացել է ժառանգորդի կարգավիճակ:

Սակայն փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատում ժառանգորդների չի հանդուրժում և, ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանի և Արմեն Սարգսյանի ու նրանց տնտեսա-քաղաքական հովանավորների «աշխարհաքաղաքական» մրցակցությունն ավելի է ամրապնդելու Սերժ Սարգսյանի դիրքերը` հընթացս սպասարկելով վերջինիս «և, և»-ի արտաքին քաղաքական կոնցեպտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում