ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը տարբեր կերպ է պատասխանում այլ երկրների քաղաքականությանը Ռուսաստանի միջամտություններին: Այս մասին նա հայտնել է CNBC-ին տված հարցազրույցում:
Սթոլթենբերգի խոսքով՝ «ՆԱՏՕ-ն տեսել է «բազմաթիվ օրինակներ» այն բանի, թե ինչպես է Ռուսաստանը խառնվել շատ պետությունների ժողովրդավարական գործընթացներին: Նա հավելել է, որ դրա դեմ պայքարելու համար պետք է ուժեղացնել կիբերանվտանգությունը, բացի այդ՝ օգտագործելով փաստերը:
«Մենք պետք է պայքարենք այդ տեղեկատվության դեմ փաստերի օգնությամբ: Չեմ կարծում, թե պատասխանի լավագույն միջոցը քարոզչությունն է, ապատեղեկատվությունը քարոզչության ավելի մեծ ծավալն է, բայց պետք է դիմակայել փաստերով և ճշմարտությամբ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ կարևոր են նաև անկախ ԶԼՄ-ները: