«Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF) հայտնել են սիրիական Աֆրինի Ռաջու շրջանում թուրքերի դեմ 2 հատուկ գործողության մասին: Քրդական Firat գործակալության տվյալներով՝ SDF-ի ուժերը «Կոդա և Բալիլկա գյուղերի շրջաններում գրոհել են զավթիչների ջոկատները»:
SDF-ի տեեկատվության համաձայն՝ առաջին գրոհի հետևանքով զոհվել են 7 թուրք զինվորներ, ևս 6 զինվորականներ սպանվել են երկրորդ գյուղը գրոհելիս: Իրենց կորուստների մասին քրդերը չեն հաղորդում:
Հիշեցնենք. հունվարի 22-ին Թուրքիան քրդական ստորաբաժանումների դեմ սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որն աստիճանաբար վերաճել է երկարատև արշավի: