Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի. Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն ու միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր անիրատեսական ակնկալիքներից: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 17-ին ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում: Ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցին, որին, ի դեպ, ընդհատեց անգամ նիստը վարողը, քանի որ նրա հարցը բավականին երկարեց ու նմանվեց քաղաքական ելույթի, ՀՀ Նախագահը պատասխանեց հանդուրժողականության ու քաղաքավարության սեփական օրինակով

«Մի հռետորական հարց տամ. եթե ձեր երկրի նախագահը տարածքային հավակնություններ է արտահայտում Երևանի նկատմամբ այս տարի, երբ հոկտեմբերին նշում ենք Երևանի հիմնադրման 2800 ամյակը, ինչպես կարող է կարգավորվել ԼՂ հակամարտությունը: Դուք ցանկանում եք ապրել ազատ, ցանկանում եք ապրել Ղարաբաղում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ԼՂ ժողովուրդը ևս ցանկանում է ապրել ազատ, և նրանք ցանկանում են ապրել իրենց պատմական տարածքներում, որտեղ նրանց ժառանգությունն ունի հազարավոր տարիների պատմություն: Նրանք չեն ցանկանում, որ դուք ավերեք այդ ժառանգությունը»,-ասաց ՀՀ Նախագահը:

Նրա խոսքով՝ թե ինչու են ԼՂ շուրջը գտնվող որոշ տարածքներ գտնվում Արցախի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ, բոլորը գիտեն պատճառները: Բացի դրանից, ԼՂ ժողովուրդը հանրաքվեի միջոցով Խորհրդային միության փլուզման ժամանակ արտահայտեց անկախ ապրելու իր ցանկությունը, իսկ Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները բռունցքով փորձեցին խոչընդոտել ԼՂ ժողովրդի միանգամայն լեգիտիմ և իրավական ցանկությունը: Ի դեպ, եվրոպական կառույցները ցուցաբերեցին շատ դրական վերաբերմունք՝ ընդունելով ԼՂ ինքորոշման իրավունքը:

«Ես ատում եմ պատերազմը, բայց մեզ պաշտպանելու համար մենք պետք է ապահովեինք անվտանգության գոտի: Մենք պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցուցաբերի առողջ բանականություն և նստի բանակցությունների սեղանի շուրջ: Այս հարցը կարող է լուծվել միայն ու միայն փոխըմբռնման միջոցով»,-ասաց Նախագահ Սարգսյանը:

Նա մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում ի լուր աշխարհի և Ադրբեջանի իշխանությունների հայտարարեց, որ Երևանն ունի 2800 տարվա պատմություն: «Հայ ժողովուրդն ապրում է իր պատմական հողում նվազագույնը 5000 տարի, ադրբեջանցիներն ու այլ ժողովուրդներ, որոնք Աստված գիտե, թե երբ են ինքնանույնականացվել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»,-ընդգծեց ՀՀ Նախագահը:

Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխարհի առաջնորդներին մեկ հարկի տակ կմեկտեղի մինչև փետրվարի 18-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում