Microsoft-ը կույրերի համար ստեղծել է վիրտուալ իրականություն։ Մշակվել է հատուկ ձեռնափայտ՝ canetroller, որը սքանավորում է տարածքը և մարդուն ուղարկում թվային խթաններ։
Ամերիկյան կորպորացիայի ստեղծած ծրագիրը կօգնի կույրերին կողմնորոշվել տարածության մեջ, ասվում է ընկերության կայքում։ Ձեռնափայտը ճանաչում է օբյեկտները և սկսում տատանվել, երբ մարդը մոտենում է դրանցից մեկին։
Օգտատերն իր տրամադրության տակ կունենա նաև ականջակալներ, որոնք կապահովեն որոշակի ձայներ՝ ավելի լավ կողմնորոշման համար։
Սարքը փորձարկվել է կույր անձանց մասնակցությամբ։ Նրանք նշել են, որ պետք է նվազեցնել ձեռնափայտի կշիռը։ Ներկայում այն կշռում է մոտ 2 կգ։