«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և թուրքական բանակի միջև ընդհարումները շարունակվում են սիրիական Աֆրինում, կան զոհեր, հայտնել է SDF-ի մեդիակենտրոնը։
«Մեր ուժերը կարողացել են անսպասելի հարվածով Կոդա շրջանում սպանել 7 թուրք զինվորի՝ ի հավելում բազմաթիվ վիրավորների: Բալիլկա գյուղում մարտերի արդյունքում 6 թուրք զինվոր է զոհվել»,-ասվում է SDF-ի հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Ջինդերես շրջանում փոխհրաձգության հետևանքով ոչնչացվել են 2 թուրքամետ իսլամիստ-գրոհայիններ, բախումները շարունակվում են։