Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Միաբևեռ աշխարհը քայքայվում է. Հայաստանը՝ գերտերությունների բախման առաջնագծում. Jane’s Intelligence

Մյունխենում փետրվարի 16-ին մեկնարկել է անվտանգության ամենամյա համաժողովը, որը կտևի մինչև փետրվարի 18-ը: Այս կարևոր իրադարձությանն ընդառաջ համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հրապարակել է զեկույց «Մինչև անդունդի եզրը և հե՞տ» վերտառությամբ, որն ինտելեկտուալ հիմք է նախապատրաստում Մյունխենի կոնֆերանսի համար: Դրանում հեղինակները մի շարք կարևոր արձանագրումներ են անում՝ նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխարհն էլ ավելի է մոտեցել «էական կոնֆլիկտի եզրին»: Միջազգային անվտանգության համար 2017 թ. նշանավորվել է այսպես կոչված՝ լիբերալ աշխարհակարգի քայքայումով և ամերիկյան քաղաքականության աճող անկանխատեսելիությամբ: Գնալով մեծանում է լարվածությունը աշխարհի տարբեր հատվածներում՝ Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցի տարածաշրջանում, Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև:

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ ասելով, որ զեկույցում արձանագրված երկու սպառնալիքները՝ միջազգային կարգի քայքայումը և ժողովրդավարության հետընթացը աշխարհում, անմիջականորեն իրենց բացասական ազդեցությունն են ունենում Հայաստանի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության վրա:

– Լիլիթ, հաշվի առնելով նշված գնահատականները՝ ինչո՞վ է նշանավոր և առանձնահատուկ Մյունխենի 2018 թ. անվտանգության կոնֆերանսը, և որո՞նք են միջազգային անվտանգության գլխավոր մարտահրավերները, որոնք արժանի են քննարկման: Օրինակ, նշվում է, որ այս տարվա զեկույցը հաստատել է նախորդ տարվա մտավախությունը, որ Թրամփի ընտրությունից հետո Միացյալ Նահանգները կարող է հրաժարվել միջազգային անվտանգության ապահովման գործում իր առաջատար դերից:

– Ըստ իս, այսօր աշխարհում անվտանգության գլխավոր սպառնալիքը գերտերությունների մրցակցությունն է: Այս բացահայտ մրցակցությունը նոր երևույթ է: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լոկալ կոնֆլիկտներն էին սպառնում միջազգային անվտանգությանը, հետո`ահաբեկչությունը: Հիմա տեսնում ենք, որ հետ է վերադարձել գերտերությունների մրցակցությունը: Այդ պատճառով ավելի մեծ կոնֆլիկտի/կոնֆլիկտների ռիսկը մեծացել է: Երկրորդ սպառնալիքը ժողովրդավարության հետընթացն է աշխարհում, և փոխարենը արմատական-ազգայնական գաղափարախոսությունների և բռնապետների վերելքը, որոնք շատ հաջող խաղում են ազգային զգացմուքների վրա՝ իշխանությունը իրենց ձեռքում պահելու և ընդդիմությանը վերացնելու նպատակով:

Խորհրդային Միության փլուզումից հետո շուրջ երկու տասնամյակ մենք տեսնում էինք երկրների ժողովրդավարացման ալիքը: Ժողովրդավարությունը նվազեցնում է կոֆլիտների հավանականությունը: Հիմա հակառակն է տեղի ունենում: Ինչո՞ւ է այս հետընթացը սպառնալիք միջազգային անվտանգության համար. որովհետև շատ հաճախ չընտրված կամ ամեն գնով իշխանության ձգտող քաղաքական գործիչները կարող են խաղալ ազգային կրքերի հետ՝ ժողովրդի հնազանդությունը կամ աջակցությունը ապահովելու և ամենակարևորը` իշխանությունը անժամկետ իրենց ձեռքում պահելու համար:

Հաճախ կարելի է լսել, որ ազգայնականությունը հետ է վերադառնում, բայց սա կեղծ ազգայնականությունն է, որ վնասում է պետությանն ու ժողովրդին: Թուրքիան այս առումով լավ օրինակ է: Հակաժողովրդավարական ալիքը հետևաբար բարձրացնում է պատերազմների հավանականությունը, հետին պլան է մղում գլոբալ կամ ռեգիոնալ կառույցների զարգացումը:  Եվ հարկ է հիշել, որ վերջին 20 տարիներին միջազգային կայունությունն ու անվտանգությունը խարսխված է եղել հենց այսպիսի գլոբալ, միջազգային ինտեգրման վրա:

Այս ամենի հիմքում, ի վերջո, ընկած են ամերիկյան թե՛ ներկայիս և թե՛ նախորդ վարչակազմերի սխալները: Աշխարհում քաղաքական և տնտեսական առումով ամենակարևոր երկիրը՝ ԱՄՆ-ը, բավական լուրջ փոփոխությունների միջով է անցնում: Այդ փոփոխությունների հիմքը դրեց Օբաման իր զգուշավոր քաղաքականությամբ, որ թերևս հարիր լիներ օրինակ Բրիտանիային, բայց ոչ ԱՄՆ-ի նման տնտեսական և ռազմական հզորություն ունեցող երկրին: Միացյալ Նահանգներն, ըստ էության, գլոբալ անվտանգության երաշխավորն էր, բայց հատկապես Օբամայի նախագահության երկրորդ շրջանում բոլոր նշանները կային, որ ԱՄՆ-ը չի կատարում իր այդ պարտականությունները (իհարկե, սա էլ իր արմատներն ունի Բուշի իրաքյան կասկածելի արշավում): Մերձավոր Արևելքի, և հատկապես Սիրիայի ողբերգությունը շատ առումներով հենց Օբամայի քաղաքականության արդյունքն է:

ԱՄՆ-ի չեզոքությունը ստեղծեց վաակուում, որը շատ արագ սկսեցին լրացնել Ռուսաստանը, Չինաստանը, և ի վերջո, հող նախապատրաստվեց գերտերությունների մրցակցության համար, ինչն ի դեպ շատ վտանգավոր է հենց նաև Հայաստանի համար: Եթե նախկինում գերտերությունները հիմնականում համակարծիք էին միջազգային համագործակցության հիմնական սկզբունքների շուրջ, ապա այժմ տեսնում ենք, որ որոշ գերտերություններ իրենց ազգայնական կամ նեո-կայսերապաշտական շահերն են փորձում առաջ տանել` արհամարելով այդ սկզբունքները:

Զեկույցում կար ևս մի հետաքրքիր կետ՝ Եվրամիության դերի հզորացումը՝ իբրև արևմտյան արժեքների դրոշակակրի և երաշխավորի: Այդ երաշխավորի ֆունկցիաներն ինչ-որ առումով կարող են կիսվել ԱՄՆ-ի և Եվրամիության միջև: Բայց պետք է նաև նշել, որ չնայած այն կարծիքին, թե Միացյալ Նահանգները հետ է քաշվում, հեռանում է առաջատարի իր դերից, ինձ թվում է, որ դա այնքան էլ այդպես չէ, որովհետև ամեն դեպքում բացի նախագահ Թրամփից, իր վարչակազմում կան բավական ազդեցիկ գործիչներ, մասնավորապես՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, որոնք դեռ շարունակում են առաջ տանել այն քաղաքականությունը, որի առանցքը միջազգային անվտանգության երաշխավորը լինելու, արևմտյան աշխարհի առաջատարը գաղափարն է:

– Այո, որովհետև Թրամփի վարչակազմի կողմից հրապարակված ազգային անվտանգության ռազմավարությունը բավական հավակնոտ էր արտաքին քաղաքականության առումով:

Այո, ԱՄՆ-ի մեկուսացումը ավելի մեծ խնդիր էր նախորդ տարի: Հիմա մենք տեսնում ենք, որ ամեն դեպքում ԱՄՆ-ը վերադառնում է իր այդ «երաշխավորի» դերին: Ճիշտ է, ամբողջությամբ դեռ չի վերադարձել, իսկ ռուսները դեռ հույս ունեն, որ թերևս Եվրամիությունը ավելի մեծ դեր կունենա՝ ըստ էության ԱՄՆ-ից վերցնելով Արևմտյան լիդերի դերը: Եվրամիությունը, ի դեմս Գերմանայի, շատ ավելի հարմար և հանդուրժող գործընկեր է Ռուսաստանի համար, քան ԱՄՆ-ը:  Ռուսներին  հուսադրում է նաև այն փաստը, որ Թրամփը գոնե ժամանակավորապես սառեցրել է ամերիկյան նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Բայց կարծում եմ՝ Ռուսաստանը հուսախաբ է լինելու: Իսկ ԱՄՆ-ի հետ հիմնական բախման կետերը մնում են Ուկրաինան և Սիրիան:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս փոփոխությունների հետևանքով աշխարհը դադարում է լինել միաբևեռ, Միացյալ Նահանգներն այլևս ուժային միակ կենտրոնը չէ: Նրա այդ առաջատարությունը փորձում են վիճարկել Չինաստանը, Ռուսաստանը, որոնց ամերիկացիները համարում են «մրցակից ուժեր»: Բացի այդ, Եվրոպայում Գերմանիան, Ֆրանսիան ավելի լուրջ դեր են փորձում խաղալ:

– Այո, ինձ թվում է, որ մենք արդենք հեռացել ենք միաբևեռ համակարգից, բայց բազմաբևեռ աշխարհն էլ դեռևս լրիվ կայացած չէ: Իսկ բազմաբևեռ աշխարհ նշանակում է ավելի շատ մրցակցություն և ավելի շատ անկայունություն անվտանգության առումով: Իհարկե, պետք է նաև նշել, որ խելացի քաղաքականության դեպքում այսպիսի պահերը պատմության մեջ օգտագործվում են ավելի համարձակ պլանների իրականացման համար:

Բազմաբևեռ համակարգի ստեղծումը գլոբալ մակարդակի վրա, կրկնօրինակվում է ռեգիոնալ մակարդակով, այսինքն նմանօրինակ բազմաբևեռ համակարգ է առաջանում: Օրինակ, եթե Թուրքիան ժամանակին գործում էր Արևմտյան դաշինքի շրջանակներում, համաձայնեցնում էր իր քայլերը ՆԱՏՕ-ի հետ՝ մնալով արևմտյան քաղաքականության ծիրի մեջ, ապա հիմա տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում բազմաբևեռ համակարգ ձևավորվել, որտեղ երկրները հետապնդում են իրենց նեղ-ազգային կամ նեո-կայսերապաշտական շահերը: Եվ այստեղից են սկսվում կոնֆլիկտները, որոնց մեջ հետո ներքաշվում են գերտերությունները:

– Ինչո՞վ է Մյունխենի անվտանգության կոնֆերանսը կարևոր Հայաստանի համար և կարո՞ղ է արդյոք այն լինել հարմար հարթակ՝ բարձրաձայնելու Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգների և մասնավորապես Ադրբեջանի ղեկավարության՝ Երևանը, Հայաստանի տարածքները գրավելու վերաբերյալ ռազմատենչ հռետորաբանության, սպառնալիքների մասին:

– Իհարկե, Հայաստանը ամենավառ օրինակն է, թե ինչ անմիջական ազդեցություն ունի միջազգային համակարգում փոփոխությունները, որովհետև Հայաստանը գտնվում է այդ գերտերությունների բախման առաջնագծում: Հայաստանի նման երկրներն են, որ առաջինն են իրենց վրա զգում գերտերությունների մրցակցությունը: Աշխարհում բազմակենտրոն համակարգի ձևավորումը նշանակում է, որ երկրների վարքագծի նախկին նորմերը այլևս պարտադիր չեն:

Եթե նախկինում խոսում էինք միջազգային հանրության, միջազգային օրենքի մասին, Ռուսաստանի նման երկրների շնորհիվ այն թուլացավ: Այս երկրները, հանուն իրենց նեո-կայսերապաշտական շահերին, թուլացրեցին այդ համակարգը: Սա նշանակում է, որ լոկալ մակարդակի վրա Ադրբեջանը ևս կարող է մտածել և արդեն մտածում է, որ կարող է և չենթարկվել միջազգային նորմերին: Եթե չկա «գլոբալ ոստիկանը» կամ այս միջազգային նորմերի «գլոբալ երաշխավորը», որը կարող է պատժել, ապա Ադրբեջանը հնարավորություն է ստանում իր սահմաններն ընդարձակելու կամ գոնե նման հայտարարություններ անելու՝ առանց վախենալու, որ դրա համար ինքը կպատժվի: Սա է գինը, որը Հայաստանը վճարում է նաև Ռուսաստանի վերելքի համար՝ իբրևէ գերտերության: Այդ վերելքը տեղի է ունեցել միջազգային նորմերի թուլացման պատճառով, ինչից էլ օգտվում է Ադրբեջանը` հստակ սպառնալով Հայաստանի ֆիզիկական գոյությանը:

Ես գիտեմ, որ Հայաստանում կա այն կարծիքը, թե ԱՄՆ-ը «ոստիկան» է, և շատ լավ է, որ բազմակենտրոն աշխարհաքաղաքական համակարգ է ստեղծվում, ուր Ռուսաստանը նորից գերտերություն է դառնում: Բայց ինձ թվում է, որ Հայաստանը առաջին տուժողներից մեկն է՝ արտաքին քաղաքականության առումով:

Հայաստանը տուժում է նաև վերը նշված  երկրորդ սպառնալիքից, այն է՝ ժողովրդավարության թուլացումից: Եթե ԵՄ-ի անդամ երկրներում է նման հետընթաց կա (օրինակ Հունգարիա, Լեհաստան), ապա սա ավելի ցայտուն է արտահայտվում Հայաստանում: Որևէ երկրում անցումը ոչ-ժողովրդավարական համակարգին չի կարող լավ լինել շարքային քաղաքացու, և նրա գրպանի համար: Սա նշանակում է, որ երկիրը ղեկավարելու են մի խումբ մարդիկ, որ չեն ընտրվում այլ ուժով են պահում իշխանությունը, որ շարքային քաղաքացու գրպանից են փող գողանում, որ հարստությունը կենտրոնանում է մի խումբ մարդկանց ձեռքում, որ կաշառակերությունը խարխլում է երկրի սահմանների ամրությունը, կրթության և առողջապահության որակը, և այլն: Ահա սա է հակա-ժողովրդավարությունը, այն վերացական կոնցեպտ չի: Եվ այս առումով ևս տեսնում ենք բացասական զարգացումները Հայաստանում:

Այն ինչ այսօր կատարվում է միջազգային մակարդակի վրա, անմիջական կապ ունի Հայաստանի հետ: Դա ազդում է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության վրա, որովհետև, ինչպես ասացի, Հայաստանն այն քիչ երկրներից է, որոնք բախման առաջնագծում է:

Բայ Նաև պետք է ավելացնեմ, որ չեմ տեսել դոկտրինալ որևէ քայլ, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները պատրաստվում դիմակայել այն մարտահրավերներին, որոնց առերեսվում է Հայաստանը գերտերությունների մրցակցության պայմաններում: Չեմ տեսել որևէ դոկտրինալ հայտարարություն, թե բացի դիմակայելուց, ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար:

Առայժմ տակտիկական միակ որոշումը (եթե, իհարկե, դա կարելի է որոշում անվանել) հետևյալն է՝ սպասել, համբերել և հուսալ, որ գուցե բացասական հետևանքներ չեն լինի, և իրենց «խնամակալ երկիր» Ռուսաստանը չի զոհաբերի Հայաստանի շահերը՝ հանուն ռուսական շահերի: Այստեղ կոնկրետ ծառացել է Ռուսաստան-Ադրբեջան մերձեցման խնդիրը, որի ընթացքի վրա Հայաստանը գրեթե ազդեցություն չունի:

– Իմիջիայլոց, աշխարհակարգի մասին շատ էր խոսում Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ասելով, թե կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային երաշխիքներ, մեր խնդիրը ոչ թե Ադրբեջանի, այլ «ատյանի»՝ միջազգային հանրության հետ է: Եթե աշխարհակարգը քայքայված է, ապա ինչպե՞ս կարելի է վստահել այդ միջազգային երաշխիքներին:

– Ես հիշում եմ, որ մեր նախորդ հարցազրույցներից մեկում բավական մանրամասնորեն խոսել ենք այդ խնդրի մասին: Այո, Մադրիդյան սկզբունքները և ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն տարբերակը, որի մասին խոսում էին Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր կողմնակիցները, պատկանում են ԽՍՀՄ փլուզման առաջին տասնամյակի ոգուն և այդ համակարգին: Բայց վերջին տասնամյակում շատ բաներ են փոխվել:

Եվ եթե նույնիսկ հույսեր կային, որ այդ հին աշխարհակարգը գործում է, ապա 2016 թ. ապրիլյան պատերազմը վերջ դրեց նման հույսերին: Ադրբեջանն, ըստ էության, որևէ պատժի չենթարկվեց նախահարձակ լինելու, պայմանավորվածությունները խախտելու և Հայաստանի կողմից ներկայացված պատերազմական հանցագործությունների՝ զինվորներին և քաղաքացիական անձանց խոշտանգելու համար: Ավելին, Ռուսաստանը՝ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, շարունակում է զինել Ադրբեջանին տրամադրելով միլիարդավոր ԱՄՆ դոլարների հարձակողական զենք՝ քաջ գիտակցելով, որ դա իր դաշնակցի դեմ է օգտագործվելու: Ավելին, վերջերս հրապարակված ԱՄՆ-ի միջազգային օգնության ծրագրերի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները կրթական ծրագրերի համար կստանան: Իհարկե սա այնքան մահաբեր չէ, որքան ռուսական զենքը, և արվում է հավասարակշռությունը Հայաստանին տրվող նմանօրիակ օգնության հետ պահելու համար, բայց միևնույն ժամանակ լավ օրինակ է, որ Ադրբեջանը հարձակվեց հայկական կողմի վրա 2016-ին, և մարսեց այդ հարձակումը:

Սա ինքնին ցույց է տալիս, որ այսպես կոչված՝ միջազգային հանրությունը, միջազգային համակարգը այնքան էլ չգործեց: Ի դեպ, բավական դժվար է աշխարհում գտնել օրինակներ, երբ մի երկրի ղեկավարն ի լուր աշխարհի հայտարարում է, թե հարևան երկիրը գրավելն իր ստրատեգիական նպատակն է: Ալիևի այս հայտարարությանը այսպես կոչված՝ միջազգային հանրությունը չպատասխանեց: Այդ հանրության մի մասը՝ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, Հայաստանը համարում են ռուսամետ երկիր, որն իբրև իր հովանավոր նախընտրում է Մոսկվային, ուստի առանձնակի պատասխանատվություն չեն զգում ՀՀ-ի անվտանգության համար: Իսկ Հայաստանի ռազմավարական և միակ դաշնակից Ռուսաստանը անգամ կտրուկ պաշտոնական քննադատությամբ հանդես չեկավ իր դաշնակցի ֆիզիկական գոյությանն ուղղված սպառնալիքին:

– Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասաց, թե Ալիևի այդ հայտարարությունն ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

– Այո, Զախարովայի հայտարարությունը ադեկվատ չէր: Պատկերացրեք՝ եթե նման հայտարարություն աներ Ռուսաստանը Վիլնյուսը գրավելու մասին, և ՆԱՏՕ-ն ոչ թե պաշտոնական հայտարարություն աներ, այլ ուղղակի հարցուպատասխանի ժամանակ ՆԱՏՕ-ի խոսնակը հպանցիկ նշեր, թե դա այնքան էլ դրական քայլ չէ: Դա պարզապես կլիներ ազդանշան այն մասին, որ ՆԱՏՕ-ն հետաքրքրված չէ Լիտվայի անվտանգությամբ: Փաստացի Ադրբեջանը հենց այս ազդանշանը ստացավ Ռուսաստանից: Եվ ես խոսում եմ միայն Ռուսաստանի մասին: Ցավալի է, որ արձագանքներ չեն եղել նաև այլ կառույցներից: Սա ցույց է տալիս, որ տեղի է ունեցել ազդեցության գոտիների բաժանում, և այս բազմակենտրոն համակարգը, որին շատերը Հայաստանում կողմ են, գործում է նույն Հայաստանի բնակչության անվտանգության դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում