Facebook սոցցանցի՝ անվտանգության ապահովման ոլորտի աշխատողների թիվը կկրկնապատկվի՝ հասցվելով 20 հազարի։ Նման որոշում է ընդունվել ԱՄՆ ընտրություններում միջամտության հետ կապված ՌԴ 13 քաղաքացիների մեղադրումից հետո։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով գլոբալ քաղաքականության հարցերով ընկերության փոխնախագահ Ջոել Կապլանին։
Նա նաև նշել է, որ ընկերությունը զգալի միջոցներ է ներդնում հարձակումները կանխելու համար։
«Մենք նաև շարունակում ենք սերտորեն համագործակցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի, ներքին անվտանգության նախարարության և այլ ընկերությունների հետ՝ մշակելու երկրի և սոցցանցից օգտվող մարդկանց պաշտպանության մեթոդներ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել ՌԴ 13 քաղաքացիների դեմ՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում ռուսական միջամտության գործով։ Նրանց թվում է ՌԴ նախագահին մոտ մարդ՝ Եվգենի Պրիգոժինը (Պուտինի խոհարարը)։