Հաճա՞խ եք լինում հոգնած և տխուր։ Շտապ Ձեր սննդակարգում ներառեք կիվի։ Հրաշագործ մրգի՝ օրական 2 պտուղ օգտագործելը Ձեզ կդարձնեն այլ մարդ։
Nutritional Science ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 2 կիվի ուտելը կարող է բարելավել մարդու տրամադրությունն ու տալ նրան հավելյալ էներգիա։
Կիվին հանդիսանում է վիտամին С-ի առաջատար աղբյուր։ Այն պարունակում է կրկնակի շատ սննդարար նյութեր, քան նարինջը։
«Այդ դրական փոփոխություններրը, ըստ ամենայնի, կապված են օրգանիզմում վիտամին C-ի մակարդակի բարձրացման հետ»,-ասել են գիտնականները։