Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Լուսավոր Հայաստանի» «փշոտ» ճանապարհը

Ամբողջ աշխարհում ազատականությունը, դրա հիմքով ձևավորված համակարգերը ճգնաժամ են ապրում: Պոպուլիզմը, քաղաքական արմատականությունը թրենդ են դարձել` մտահոգություններ ծնելով միջազգային քաղաքական և փորձագիտական շրջաններում: Լիբերալ աշխարհայացքի և աշխարհակարգի ճգնաժամի ցայտուն դրսևորումներ են Բրեքզիթը և Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Համաշխարհային թրենդը չի շրջանցում Հայաստանը, ավելին` մեզանում դրան գումարվում է հասարակության համատարած լյումպենացումն, որը հետևանք է` մի կողմից, սոցիալական ծանր վիճակի, մյուս կողմից` քաղաքական, արժեքային դեգրադացիայի:

Նման հասարակություններն, որպես կանոն, անհաղորդ են լինում քաղաքական ռացիոնալ խոսքի հանդեպ և պահանջարկ են ձևավորում հեղափոխական կոչերի կամ պալատական տեսարանների նկատմամբ: Այս համատեքստում քաղաքական խիզախություն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական հայտն, որն այսօր ավելի ամբողջական դարձավ երկրորդ համագումարում ընդունված «Իրավունքի գերակայության մանիֆեստով»: Այն, ըստ էության, ԼՀԿ-ի 2015թ-ի դեկտեմբերի 12-ին ընդունած ծրագրի շարունակությունն է և կից փաստաթուղթը:

Ելնելով ՀՀ-ի առջև ծառացած գլխավոր մարտահարվերներից, ընդունելով մանիսֆիսետը` կուսակցությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանի զարգացման երկարաժամկետ անվտանագության և համընդահանուր բարօրության գլխավոր երաշխավորը եվրոպական մոդելի պետության կառուցումն է:

Հայաստանը 90-ականների սկզբին բացառիկ հաջող քաղաքական մի շրջան է ունեցել` խարսխված ազատական և ժողովրդավարական արժեքների, համոզումների վրա: Դա Երրորդ հանրապետության հաջող ընթացքի բացառիկ շրջանն էր, որը` չնայած պատերազմին, երկրում հնարավոր էր դարձրել ուժեղ ընդդիմության գոյությունը, պետական որակապես նոր համակարգի ստեղծումը, տնտեսական ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը:

Գործ ունեինք պետության կենսունակ մոդելի հետ, որի կրող Հայաստանն արցախյան պատերազմում հաղթանակ տարավ հետադիմական Ադրբեջանի նկատմամբ: 90-ականների կեսերից` Հայաստանը նահանջեց ազատական, ժողովրդավարական արժեքներից, ինչի հետևանքներն այսօր զգացնել են տալիս քաղաքական, հանրային հարաբերություններում, հասարակության դեգրագացված սոցիալական կառուցվածքում:

ԼՀԿ-ի հայտն, ըստ էության, Հայաստանում ազատականությունը վերածելու, նոր քաղաքական մշակույթ ներդնելու փորձ է, բայց առաջին հերթին` միջավայրի ստեղծում, որտեղ մարդը կարող է ինքնադրսևորվել, ինքնաճանաչվել, իրացնել իր պոտենցիալը:

Էդմոն Մարուքյանի թիմը սկզբունքորեն անցած երկու տարիների ընթացքում հանձնել է իր առաջին ու կարևոր քննությունը` տուրք չտալով` մի կողմից, օլիգոպոլ համակարգին ինտեգրվելու գայթակղությանը, մյուս կողմից` պոպուլիզմին, մեկքայլանոց պրիմիտիվ լուծումներին, լյումպենին դուր գալու ավանդույթներին: «Լուսավոր Հայաստանն» ընդդիմադիր դաշտի շատ կուսակցություններից տարբերվում է իր դասականությամբ, որի կարևոր դրսևորումն արժեքային համակարգի և քաղաքական վարքագծի ներդաշնակությունն է:

ԼՀԿ-ն քաղաքական պայքարի գործիք է համարում միայն լեգալ միջոցներն, առաջին հերթին` ընտրությունները: Նույնիսկ այս իմաստով` որոշակի նմանություն կա 88-ի համազգային շարժման հետ, որը 1990-ին կոմկուսին հաղթեց ընտրական ինստիտուտների միջոցով` արժեքային ռացիոնալ այցեքարտի, կրեատիվ մոտեցումների շնորհիվ:

Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ եթե չլիներ 2016-ի Վանաձորի ավագանու ընտրությունների ֆենոմենը, գուցե չլիներ հաղթանակի այն էֆեկտը, որը «Ելքի» ձևավորման ու խորհրդարանական ընտրություններում դաշինքի հաջող մասնակցության ազդակ դարձավ:

ԼՀԿ-ի քաղաքական, արժեքային հայտը նախ` կուսակցությանն է բացառիկ դարձնում Հայաստանի քաղաքական համակարգում և հետո` նպաստում է «Ելքի» բազմազանությանն, որն ավելի կարևոր, զարգացման պոտենցիալ ապահովող գործոն է, քան` մեկ կուսակցություն դառնալու հեռանկարը:

«Փշերի միջոցով` դեպի աստղեր»` սա է «Լուսավոր Հայաստանի» կրեդոն, ինչը բնական է մի ուժի համար, որն ազատական արժեքների կրող է: Մարդկային բարեկեցություն, ազատություններ ծնող այդ արժեքները երբեք էլ պոպուլյար չեն եղել, ինչը դրա հետևորդներին ստիպել է անցնել փշերի միջով` հաճախ չգնահատվելով նույնիսկ ժամանակի և հասարակության կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում