Վաշինգտոնը կոչ է անում բոլոր երկրներին խզել կապերը Հյուսիսային Կորեայի հետ և դադարեցնել առևտրային հարաբերությունները Փխենյանի հետ։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Հերբերտ Մաքմասթերն Անվտանգության մյունխենյան համաժողովի շրջանակում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պահանջում է այլ երկրներից դեպի Հյուսիսային Կորեա ապրանքների մատակարարման դադարեցում։
Մաքմասթերը, ելույթ ունենալով ֆորումի ժամանակ, հայտարարել է նաև, որ Մյունխենյան համաժողովն «ընթանում է ողջ մարդկության համար կրիտիկական պահի»։
Նա միջազգային կարգի կայունության սպառնալիք է անվանել «ռևիզիոնիստական տերությունների» գործունեությունը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ երկրները նկատի ունի։