Կոլումբիայի, Հարվարդի և Միչիգանի համալսարանների հետազոտողները պարզել են, որ որքան աղտոտված է օդը քաղաքում, այնքան վտանգավոր է այնտեղ ապրելը։
Գնահատվել են քաղաքների բնապահպանական և քրեական իրավիճակները։ Վիճակագրությունն ընդգրկել է 9 տարի և ավելի քան 9000 ամերիկյան քաղաքներ։
Պարզվել է, որ բնակչության քանակային և սոցիալական հավասար պայմաններում օդի աղտոտվածությունը բառացիորեն փչացրել է հասարակության բարոյականությունը։
Տագնապի մակարդակը բարձրանում է վատ բնապահպանական իրավիճակում։ Ըստ ամենայնի, օդի աղտոտվածությունը հրահրում է իմունային պատասխան, իսկ իմունիտետը, ինչպես հայտնի է, կարող է ազդել նյարդային համակարգի վրա, այդ թվում հանգեցնել էմոցիոնալ անկայունության։