CSIRO գիտական կազմակերպության (Ավստրալիա) գիտնականները մշակել են կեղտոտ ջրի մաքրման համար նոր, էժան մեթոդ։ Այս մասին հայտնում է Science Daily-ն։
Մշակված գրաֆենային թաղանթն արագորեն ֆիլտրել է Սիդնեյի ծովածոցի ջուրը՝ դարձնելով այն խմելու համար հասանելի։ Նշվում է, որ այդ տեխնոլոգիան կարող է օգնել տարբեր երկրներից 2 մլրդ մարդկանց, ովքեր հասանելիություն չունեն խմելու ջրին։
Մեթոդը հիմնված է գրաֆենի հատուկ տարատեսակի՝ GraphAir-ի վրա։ Մեթոդիկան թույլ է տալիս ստանալ բարակ գրաֆենային թաղանթներ սոյայի յուղից։
Գրաֆենային թաղանթը դանդաղ է աղտոտվում։ Օրինակ՝ ֆիլտրման սովորական մեմբրանը կորցնում է 50 տոկոս արդյունավետությունը 72 ժամ անց, սակայն շնորհիվ GraphAir-ի՝ այդ խնդիրը վերացել է։